120 հազար արցախահայությանը «խեղդելը» Ադրբեջանի իրական ռազմական գործողություն է. թվիթերյան էջում գրել է Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սոցցանցերում տարածվել են Լաչինի միջանցքը 25 օր փակող ադրբեջանցիների լուսանկարները, որտեղ նրանք իրենց իրական լույսի ներքո են: Ակնհայտ է, որ նրանք զինվորներն են, որոնք հապճեպ որպես բնապահպանական ակտիվիստներ են քողարկվել»: