ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը

17

Ղեկավարվելով Սահմանադրության 177-րդ հոդվածի 1-2-րդ մասերով, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ և 145-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 16.06.2022 թ. որոշմամբ՝ գլխավոր դատախազի պաշտոնում թեկնածու է առաջադրվել Աննա Կարենի Վարդապետյանը: Այս մասին Azg.am-ը տեղեկացավ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Նշենք, որ քպ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ևս տեղեկացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը։

 Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ևս հաստատել է, որ ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Վարդապետյանը մինչև այդ եղել է նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

Նշենք, որ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 15-ին: