Փաշինյանի հետևից էշով Երևան եկած Սևադա Ղուկասյանը  2,5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

18

ԱԺ շենքի դիմաց էշով ակցիա իրականացրած՝ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչ Սևադա Ղուկասյանը 2,5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Տավուշցի Սևադան երկու ամսով կալանավորվել էր 2022-ի հունիսի 2-ին:

Սևադան ընդունել է իրեն առաջադրված՝ սուտ մատնության մեղադրանքը (ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդված):

Դատական առաջին նիստը նշանակված է հուլիսի 8-ին: Գործը կքննի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը:

Նշենք, որ Սևադան հաղորդում էր տվել հանցագործության վերաբերյալ, որ Ալեք Մանուկյան-Գնունի փողոցների խաչմերուկում անհնազանդության խաղաղ ակցիայի ժամանակ ոստիկանը իր նկատմամբ բռնություն է կիրառել՝ կոտրելով ատամը:

Հիշեցնենք, որ Սևադա Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով իր տրամադրած տեղեկությունների ակնհայտ կեղծ լինելը, կատարել է սուտ մատնություն, որը զուգորդվել է մեղադրանքին՝  արհեստական ապացույցներ ստեղծելով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձին ծանր հանցագործություն կատարելու մեջ:

Սևավադան հանրությանն առավել հայտնի դարձավ նախորդ տարի, երբ ավանակով եկել էր Ազգային   ժողովի շենքի մոտ ու հայտարարել. «Եկել եմ դավաճան կապիտուլյանտին էշի վրա թարս նստացրած տանեմ Իջևան»։ Նրա խոսքերի հասցեատերը Նիկոլ Փաշինյանն էր: