Հունիսի 27-ին վարչապետ Փաշինյանն առցանց ասուլիս կտա

16

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին՝ ժամը 20:00-ին, ուղիղ եթերում կպատասխանի զանգվածային լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին: Յուրաքանչյուր զլմ ունի մեկ հարց տալու իրավունք։

Հիշեցնենք, որ մի շարք լրատվամիջոցների խմբագիրներ հայտարարել են, որ հրապարակավ հրաժարվում են վարչապետին ձևական հարց ուղարկելուց՝ Կոչ անելով վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձևին:

Հայտարարությանը միացել են՝

1. Բագրատ Եսայան– «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն

2. Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

3. Սաթիկ Սեյրանյան – «168 ժամ» թերթի և «168.am» կայքի գլխավոր խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

4. Աննա Իսրայելյան -«Aravot.am» կայքի գլխավոր խմբագիր

5. Արմինե Օհանյան – «Հրապարակ» օրաթերթի և «Hraparak.am» կայքի գլխավոր խմբագիր

6. Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր

7. Արմենիկա Կիվիրյան – NEWS.am կայքի գլխավոր խմբագիր

8. Վահե Սարգսյան – «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր

9. Սոնա Տռուզյան – «Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար

10. Շավարշ Գևորգյան -«Հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար

11. Սևակ Հակոբյան – Yerevan.today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր

12. Քնար Մանուկյան- «ժողովուրդ» օրաթերթի և «Armlur.am» կայքի գլխավոր խմբագիր

13. Տաթև Այվազյան – «Armday.am» կայքի գլխավոր խմբագիր

14. Հրանտ Մելիք-Շահնազարյան – «Times.am» էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր

15. Անժելա Նալբանդյան – PARA TV-ի գլխավոր պրոդյուսեր

16. Հասմիկ Սարգսյան– 7or.am կայքի գլխավոր խմբագիր

17. Կարեն Անտինյան – Blognews.am կայքի գլխավոր խմբագիր

18. Փայլակ Ֆահրադյան –Irakanum.am կայքի գլխավոր խմբագիր

19. Աստղիկ Մաթևոսյան – AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր

20. Բորիս Մուրազի – «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր

Հայտարարությունը բաց է միանալու համար: