Հուլիսի 5-ին երթ է նախատեսված, իսկ հուլիսի 8-ին՝ հանրահավաք

62

«Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, երթ ենք նախատեսում՝ ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների։ Այսօրվա դավաճանները, բնականաբար, դրա հետ կապ չունեն։ Ի պաշտպանություն մեր պետական խորհրդանիշների՝ հուլիսի 5-ին, ժամը 11։00 –ին հրավիրում ենք խորհրդանշական երթի»,- հուլիսի 1-ի հանրահավաքին ասաց Իշխան Սաղաթելյանը։

Իսկ հուլիսի 8-ին՝ ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք է լինելու։

«Այդ ընթացքում՝ մյուս շաբաթվա մեջ, կրկին տեղի կունենան ակցիաներ, մենք կշարունակենք մեր կազմակերպչական և մյուս աշխատանքները»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։