ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի անունը հայտնի է

16

Սպիտակ տան պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի անունը։ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնի համար նա առաջադրել է Քրիստինա Քվեյնի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ 2019 թվականից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը Լին Թրեյսին է։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրապարակել է նաև  Կամբոջայում, Զիմբաբվեում,  Տաջիկստանում, Կոնգոյում, Նամիբիայում դեսպանների թեկնածուների անունները։
Քրիստինա Քվեյնը (ծնվ. 1965 թ., հունվարի 15) մինչև 2020 թ. հունվարը եղել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը։


Մինչ Ուկրաինա մեկնելը, Քվեյնը 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլը աշխատել է Փարիզում Միացյալ Նահանգների դեսպանատանը՝ որպես փոխդեսպանի պաշտոնակատար և տնտեսական հարցերով նախարարի խորհրդական:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Քրիստինա Քվեյնի թեկնածության մասին գրել է.

«Քրիստինա Քվեյն: Նախկին դեսպանն է Ուկրաինայում, աշխատել է հիմնականում ԵՄ ուղղությամբ, սպասարկել է տնտեսական ոլորտները: Աշխատել է Մոսկվայում, Բրյուսելում: Դրանից զատ աշխատել է պետդեպում, անվտանգության խորհրդում:
Ռազմական ինստիտուտի շրջանավարտ է:
Թեկնածությունը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից, հավանաբար սեպտեմբերին»։