Հերթական ակնհայտ ապօրինությունը Ավետիք Չալաբյանի գործով. պաշտպան

20

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության մերժման որոշման դեմ պաշտպանների կողմից բերված վերաքննիչ բողոքը ավտոմատ համակարգով մակագրվել է դատավորԱրշակՎարդանյանին, ապա,ամենայն հավանականությամբ ձեռքով վերամակագրվել է դատավոր Տիգրան Սիմոնյանին:

«Հունիսի 30-ին զանգում ենք Վերաքննիչ քրեական դատարանի գրասենյակ և շատ հստակ պատասխանում են, որ գործի քննությունը մակագրել են դատավոր Արշակ Վարդանյանին։ Հունիսի 1-ին զանգահարում ենք պարոն Վարդանյանի կազմ՝ տեղեկանալու, թե արդյոք նիստ շանակվե՞լ է։ Պատասխանում են, որ իրենք այդպիսի գործ չենք ստացել։ Կրկին զանգահարում ենք գրասենյակ, և մեզ պատասխանում են, որ գործը մակագրվել է դատավոր Տիգրան Սիմոնյանին»,- Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանից տեղեկացով Azg.am-ը։:

Ըստ պաշտպանի՝ ենթադրաբար էլեկտրոնային մակագրման համակարգում մինչ դատական հսկողության դատավորներին չեն առանձնացրել դատական գործեր քննող դատավորներից: Ինչը սակայն չի ենթադրում, որ դատարանի նախագահը պետք է սեփական հայեցողությամբ գործը մակագրի ում ուզի:

Չալաբյանի գործով ականատեսն ենք լինում հերթական ապօրինությանը, վստահեցնում է պաշտպան Հարությունյանը:

«Արձանագրենք՝ դատավորների վարկանիշավորման HelpCourt համակարգում այսպահին երկրորդ ամենացածր վարկանիշ ունեցող Երևան քաղաքի վերաքննիչ քրեական դատարան դատավոր Արմեն Դանիելյանի (վարկանիշը -7) կայացրած որոշման դեմ մեր բողոքը քննելու է նույն վարկանիշավորմամբ առաջին վատագույն ռեյտինգ ունեցող մեկ այլ դատավոր»,-նշում է պաշտպանը։

Ի դեպ, ըստ Help Courtհ ամակարգի՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը ունի ամենացածր վարկանիշը՝ -11:  

Հիշեցնենք, որՉալաբյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը): Հոդված, որն, ի դեպ, արդեն իսկ ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած քրեական օրենսգրքով ապաքրեականացված է:

Փաստաբան Հաությունյանը մեղադրանքը հիմնազուրկ է որակում, իսկ կալանավորումը իրականացվել է առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով։

Ըստ մեղադրանքի՝ Չալաբյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների՝ ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ ԹոռնիկԱլիյանին նյութապես շահագրգռելու առաջարկ է արել՝երկուհազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար: Ստացվում է՝ մեկ ուսանողի ընդդիմության հավաքին մասնակցելու համար պետք է տրամադրվեր 1000 դրամ: Առկա է ձայնագրություն: 

Մինչդեռ Թոռնիկ Ալիյանը պնդում է, որ համացանցում տարածված հայտնի ձայնագրությունը մոնտաժված է, ոչ ամբողջական: Ինքը 1000 դրամի գործով  տարածված ձայնագրության հետ կապչունի,Չալաբյանի դեմ էլ երբեք ցուցմունք չի տվել:

Նշենք, որ Ավետիք Չալաբյանին կալանքից ազատելու կոչով հանդես էին եկել Արցախի Հանրապետության նախագահը, ԱՀ ԱԺ նախագահն ու պատգամավորներ, Արցախի թեմի առաջնորդը: Չալաբյանի անազատությունը շուտափույթ ազատությամբ փոխարինելու կոչ-հայտարարությամբ Հայաստանի իշխանություններին էին դիմել մտավորականներ, հասարակական, քաղաքական ավելի քան 85 գործիչներ: