Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեր֊Պետրոսյանի արածը հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլ մարդկության դեմ. քաղաքագետ

25/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Եթե մի կողմ դնենք բոլոր «խորաթափանց» ձևակերպումները, ապա Ղարաբաղյան շարժման շնորհիվ իշխանության եկած, ապա Ղարաբաղը թշնամուն հանձնելու ցանկությամբ ապրող Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածի իմաստն այն էր, որ նա հերթական անգամ փորձեց տարանջատվել իր քաղաքական և գաղափարական հոգեզավակ Նիկոլ Փաշինանից։Իրականությունը սակայն այն է, որ Նիկոլը չի արել Արցախի հետ ոչինչ ինչ չէր ցանկանում անել Տեր-Պետրոսյանը։ Եթե նայենք վերջնաարդյունքին, ապա Տեր-Պետրոսյանի ուզածն եղավ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չի, Արցախի պետականությունն ունի խիստ մշուշոտ ապագա, դրա հետ մեկտեղ «ճանապարհ է բացվել» Ադրբեջանի հետ դելիմիտացիայի համար, իսկ Բաքվի հետ հարաբերություններ հաստատելուց հետո, ճանապարհ կբացվի Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար, մի բան ինչի մեջ Տեր-Պետրոսյանը, Նիկոլը և իրեն մոտ կանգնած օլիգարխները տեսնում են իրենց և Հայաստանի ապագան։Նիկոլը լևոնական մտածելակերպի, քիրվայական գաղափարախոսության մարմնավորումն է։ Իհարկե, անգամ պատմական առումով, Տեր-Պետրոսյանը չի ուզում, որ իր անունը սերունդների համար կապված մնա պարտված, շատերի գնահատմամբ դավաճանի հետ կողք կողքի։ Բայց դա հենց այսպես էլ լինելու է. Նիկոլի անվան կողքին միշտ լինելու է Լևոնի անունը։Ինչ վերաբերվում է նրան, որ «հիմա հազարներով երիտասարդներ չեն ապրում պահանջատիրության գաղափարով», ապա այո, Ղարաբաղի հաշվին իշխանության եկածը և Ղարաբաղը հանձնելու գաղափարական հայրը իրավացի է։ Իր ցանած սերմերը պտուղներ են տվել։ Հայաստանում իրոք կա մի սերունդ, այսինքն սերունդի մի հատված, որը չի գիտակցում, որը չի ապրում գիտակցությամբ, որ պատիժը, պատժի անխուսափելի լինելը նոր հանցագործությունների կանխման լավագույն մեթոդներից է։Լևոնը և իր նմանները չեն հասկանում, որ, օրինակ, Սիրիայում կատարվածը, թուրքերի ներթափանցմանը, եզդիների և քրդերի դեմ կատարվածը հետևանքն է նաև այն բանի, որ ցեղասպանված հայերը չեն հասել թուրքերին պատժելու հանգրվանին։ Ուստի Լևոնի արածը, իր հպարտությունը հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև մարդկության դեմ։

Հ.Գ. Այո’, Փաշինյանը միակ մեղավորը չէ, կա ևս մեկ մեղավոր։ Եւ այդ մեղավորը դու ես։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բայդեն․ «ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Բելառուսի ժողովրդին իր պայքարում»

Հաջորդ գրառումը

Զախարովա․ ԵՄ-ն փորձում է կազմակերպել պատվաստանյութերի պատերազմ Ռուսաստանի դեմ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Հրապարակախոսություն

Պետք է եզրակացնել, որ Երեւանն անկախացել է Հայաստանից

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
Հաջորդ գրառումը

Զախարովա․ ԵՄ-ն փորձում է կազմակերպել պատվաստանյութերի պատերազմ Ռուսաստանի դեմ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական