Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արայիկ Հարությունյանը, ով դավաճան Նիկոլի հանցակիցն է և ում պատճառով Արցախի 75 տոկոսը օկուպացված է ադրբեջանցիների կողմից, գրառում է կատարել և հրճվել, որ ԱՄՆ 10-րդ նահանգը՝ Նյու Ջերսին, ճանաչել է Արցախի անկախությունը…Սույն ստախոսը գրառման մեջ ասում է.”Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի”… Այս անամոթը խոսում է Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին, այն դեպքում, երբ Արցախի 75 տոկոսը,այդ թվում նաև Շուշին և Հադրութը ադրբեջանցիների վերահսկողության տակ են,իսկ իր և ապիկար Նիկոլի նմանների պատճառով այդ նույն միջազգային հանրությունը չդատապարտեց Ադրբեջանին, քանի որ պատերազմից առաջ, երբ պետական մտածելակերպից զուրկ Նիկոլը Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում ղժղժում էր՝”Արցախը Հայաստան է և վե՛րջ”, այդ նույն Արայիկ կոչվածը մի կողմում կանգնած հրճվում էր, շատ լավ հասկանալով, որ դրանով Նիկոլը քանդում է Մինսկի խմբի ֆորմատով բանակցությունները և Բաքվին տալիս է քարտ- բլանշ՝ Արցախի վրա անհետևանք հարձակվելու համար …Նիկոլի ստեփանակերտյան կլոնը, եթե շարունակի ղեկավարել Արցախից մնացածը, ապա շատ շուտով մենք ամբողջությամբ կկորցնենք Արցախը ու “Ստեփանակերտ” համատիրության տնօրեն Արայիկը իր հաջորդ հրճվանքն ԱՄՆ ինչ-որ նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչման առումով կարտահայտի Բաքվից կամ Անկարայից, որտեղ նրա նման “հայերին” մեծ հաճույքով կպատսպարեն…




