Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բակունցի, շուկայի ու Տիեզերքին ազդակներ չտալու մասին

13/06/2023
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգերն ու ժողովուրդներն աշխարհի վրա շուկայի օրենքով են ապրում։ Քթածակ ունեցողները հաջողում են, երկիր զարգացացնում, անճարները՝ ունեցածն էլ սրան-նրան բաժին անում։

Ակսել Բակունցի ծննդյան օրն է, ու միտքս Լոռվա ձորից կտրեց-հասավ Սյունյաց վեհ լեռներին։ Նախորդ տարվա ամռան շոգ օրերից մեկը հիշեցի, երբ Բակունցի հայրական տան բակում սուրճ վայելելիս աչքս նրա նանի տաշտին ընկավ, ու ինքս ինձ հարց տվեցի․ «Տեսնես քանի՞ մարդու է հաց տվել էս տաշտը»։

Շուկայի սեմիոտիկ փիլիսոփայությանը գրականության մեջ առաջին անգամ Բակունցի «Կյորես»-ում հանդիպեցի։ 20-րդ դարի սկզբում արձակի «հունը փոխած» ու գրական արարք բերած գրողը, կարծում եմ, պատահական չի հաճախ անդրադառնում «շուկա» երևույթին․ այստեղ է, որ մարդիկ բերում, ցուցադրում են՝  ինչ ունեն, ինչ են առաջարկում։ Գովում են ապարանքի որակը, սակարկում, գին առաջարկում, ի վերջո համոզում, որ իրենց ունեցածն ամենալավն է։

Շուկայի կանոնը նաեւ մոլորակի ուղեծրից դուրս է գործում։ Եթե որեւէ ազդակ չես տալիս Տիեզերքին (դեռ չեմ ասում՝ աշխարհին), պայքարելու փոխարեն, ամեն վայրկյան ատելություն ես ցանում։ Եթե հենց քո արյունակցի հանդեպ անհանդուրժողականություն ես դրսեւորում, ապա երկնքից թափվող մանանայի ակնկալիք չպե՛տք է ունենաս։

Ի՞նչ ենք մենք տալիս «շուկային», ի՞նչ ենք վաճառում այնտեղ․ ատելությունից զատ՝ ոչինչ։ Բայց շուկան անհանդուրժող վաճառականների տեղը չէ, մեր փոխարեն մեկ ուրիշը՝ հաճելի ժպիտով, քաղցր լեզվով, կգա, «էստի համեցեք» կկանչի, «հաճախորդին» ավելի լավ ապրանք կառաջարկի․․․

Հ․Գ․ Տիեզերքին ազդակներ չենք տալիս նաեւ այն պատճառով, որ երկիրն ու հասարակությանը բաժան-բաժան անողները Բակունցի ալպիական մանուշակի, բզեզի ու ճոճքի մասին ֆանտաստիկ նկարագրությունը չեն պատկերացրել, Չարենց 1000 դրամանոցի վրա են տեսել,  Թումանյանին էլ «թանով շաուրմա»-ի մակարդակում գիտեն։

Սեւակ Վարդումյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԲ ստորաբաժանումները չեն կրակել Շուշիի տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ Արցախի ՊՆ

Հաջորդ գրառումը

Սուրեն Պապիկյանը նվեր է ստացել 19 մլն դրամ, 22 հազար դոլար և 13 հազար եվրո․ Hetq.am

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Սուրեն Պապիկյանը նվեր է ստացել 19 մլն դրամ, 22 հազար դոլար և 13 հազար եվրո․ Hetq.am

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները նույնանում են 2018 թվականի պետական հեղաշրջման շահառուների հետ, որովհետև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներն ուզում էին...

ԿարդալDetails

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական