Ուրբաթ, Հունիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուզում են Արցախը 2-րդ անգա՞մ նվիրել թուրքերին

17/10/2020
- Պատերազմ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մտավախությունները կարծեք իրականություն են դառնում. տարածաշրջանային, ավելինՙ աշխարհաքաղաքական շահերը շրջանցում են մեզ եւ պարտադրվում մեր երկրին։

Հոկտեմբերի 10-ին azg.am եւ azgonline կայքերում գրել էի, որ Մոսկվան մեր հաշվին կարող է զիջումներ ապահովել Ադրբեջանի համարՙ վերջինին տարբաժանելու համար Թուրքիայից եւ իր ազդեցության ծիր վերադարձնելու Բաքվին։ Հոկտեմբերի 14-ին ՌԴ արտգործնախարար Լավրովը, RT հեռուստակայանի տնօրեն Մարգարիտա Սիմոնյանի (հատկանշական է այս պարագան) եւ ուրիշ երկու լրագրողների առաջ գրեթե լրիվ բացեց կարտերը եւ ներկայացրեց Արցախյան կոնֆլիկտի լուծման տխրահռչակՙ փուլային լուծման տարբերակը, որն այլեւս տարբերակ չէ, քանզի ուրիշ բան չի առաջարկվում։

Լավրովը ամիսներ առաջ էր խոսել այդ մասինՙ առանց մանրամասնությունները ներկայացնելու, սակայնՙ գրեթե վերջնագրային տոնով։ Հայկական կողմի պաշտոնական արձագանքը եղել էր անորոշ, լղոզված։ Եվ հիմա նույնը ներկայացվում է Մոսկվայից պաշտոնապես, հավաստիացումով նաեւ, որ համանախագահ մյուս երկրները համաձայն են դրան։ Պետք է ստուգել, հատկապես Փարիզում, մինչ Վաշինգտոնից Պոմպեոն մեզ միայն խորհուրդ է տալիսՙ «կռվեցեք, տղերք, կռվեցեք քաջ-քաջ», ինչը եւ անում ենք։

Տարօրինակն ու անընդունելին այն է, որ կարգավիճակի հարցը վերջում եւ խիստ անորոշ թողնող այդ «կարգավորումը» անորոշ է թողնում նաեւ, փաստորեն, Արցախի անվտանգության հարցը, որն այժմ միս-մինակ իր ուսերին է վերցրել Հայոց բանակն իր սպայական կազմով, մատղաշ զինվորներով ու կամավորներով, տեղահան եղած իր բնակիչներով, ողջ ժողովուրդով։ Նույնՙ հին «կարգավորումը» ներկայացվում է մեզ հիմա, երբ իրավիճակ է փոխվելՙ Թուրքիան անթաքույց մտել է արյունոտ խաղի մեջՙ իր ոճրապարտ հրոսակներով հանդերձ, իսկ Իսրայելը առեւտուր է անում մեր մեռելների վրա, միաժամանակ փորձում խցկվել Արաքսի հովտումՙ ընդդեմ Իրանի։

Նման պայմաններում մեզ քիչ են հետաքրքրում մեր գլխավոր եւ միակ դաշնակցի աշխարհաքաղաքական խնդիրներըՙ Բելառուսում եւ, օրերս սրված, Ղրղզստանում տիրող խախուտ վիճակը։ Ռուսաստանը պետք է որոշիՙ մնալո՞ւ է Կովկասում, թե՞ ոչ։ Հարցին պատասխանելուց առաջ Կրեմլը պետք է ականջալուր լինի ներսից բարձրաձայնվող բողոքներին ու քննադատություններին։ Մի դաշնակից, որն իսկական, պատմական ու գործնական հարաբերությունները ստորադասում էՙ այսպես կոչված «Ադրբեջանի ռազմական գործընկերությանը», չի՛ կարող վստահելի լինել, ինչպես օրեր շարունակ կրկնում են ռուսաստանցի առաջադեմ շատ գործիչներ եւ ոչ թե մենք։ Բաքուն երբեք չի կարող հուսալի գործընկերը լինել Մոսկվայի։

Նա արդեն, եւ վաղուց, ամուսնացած է Անկարայի հետ ստրկային ամուսնությամբ, եւ ապահարզան չի՛ կարող լինել։ Հետեւաբար մեր երկրի ու ժողովրդի հաշվին Բաքվին ճակատագրական զիջումներ անելով նրան Թուրքիայից բաժանելու եւ վերջինին «խաղից դուրս» թողնելու Մոսկվայի ճիգերը անիմաստ են եւ ապարդյուն։ Դրանք կարող են պարզապես ծառայել որպես ամուսնական նվեր, այն էլ ուշացած, այն էլ երկրորդ անգամ, Նախիջեւանն ու Արցախը հանձնելուց գրեթե 100 տարի անց։Ոչ ոք թող չասի, թող չվկայակոչի Հայաստանի ներկայիս գործող իշխանությունների ձախավեր եւ հակաքաղաքական քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ, ո՛չ էլ Սորոսի որբերի հակառուսական եւ մյուսՙ անհայրենիք զավզակների բարբաջանքները։

Իշխանությունները միշտ էլ գնացող են։ Մնայունը պետությունն է ու ժողովուրդը։ Ես ուշադիր հետեւել եմ վերջին 2,5 տարիների ընթացքում Կրեմլի ղեկավարիՙ Հայաստանի վերաբերյալ բոլոր հայտարարություններին. նա միշտ խուսափել է իշխանություններին դիմելուց եւ փոխարենը միշտ խոսքը ուղղել է հայ եղբայրական ժողովրդին, «բրադսկի նարոդ»ին, որի զավակները անօրինակ զոհողություններով ու զոհերով կրծքով են պաշտպանում իրենց երկիրը, ժողովրդին ու, միաժամանակ, չեմ չափազանցում, ռուս դաշնակցի շահերը։ Մի ժողովուրդ, որի զավակները, ծերերն ու մանուկները իրենց իսկ երկրում այժմ դարձել են գաղթական, իսկ դեռեւս հողին կառչածները ամեն օր տասնյակներով զոհվում կամ վիրավորվում են թուրքական Bayraktar TB2, իսրայելական Harop կամիկաձե ռումբերից, բելոռուսական Polonaise հրթիռներից, իսկ ամենաշատըՙ ռուսական զենքերից։ Թուրքիան եւ Ադրբեջանը մեր երկիրը շարունակում են «այրած հող» դարձնել, այսինքնՙ ցեղասպանության ենթարկել։

Սա օտար, արտաքին միջամտություն չէ՞, որի դեպքում իսկական դաշնակիցները սովորաբար պաշտպանում են միմյանց։ Անհեթեթ չի՞ հնչում, թե մենք ձեզ կպաշտպանենք ձեր միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Իսկ օ՞դը, երկի՞նքը, այն էլՙ թռչող սարքերի ու հրթիռների պայմաններո՞ւմ։ Ռուսաստանի ամենատկար օրերին անգամ, 1992-ին, ի պատասխանՙ Հայաստանի վրա «մի քանի ռումբ» գցելու նախագահ Թուրգութ Օզալի սպառնալիքին (բիր քաչ բոմբա աթալըմ), գեներալ Շապոշնիկովի հայտնի պատասխանը բավական եղավ, որ Անկարան սսկվեր։

Մոսկվան արդյոք տեղյակ չէ՞ր, թե ի՞նչ էր պատրաստվում անել իր «ոխերիմ բարեկամ» Թուրքիան Արցախյան այս պատերազմում։ Ինչո՞ւ չփորձեց կանխել։ Կանխելՙ արյունահեղությունը, որն այսօր, արդեն 20-րդ օրը, շարունակվում է կատաղորեն։ Շարունակվում է, որովհետեւ, կրկնել ենք հազար անգամ, մենքՙ Հայաստան եւ Արցախ, ուրիշ ելք չունենք, երկրորդ ցեղասպանություն թույլ չենք տա։

Դիմանալու, դիմադրելու եւ հաղթելո՛ւ ենք։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մատնանշվեցին COVID-19-ի դեմ պատվաստանյութերի փորձարկման սխալները

Հաջորդ գրառումը

«Թուրքիայի և ՌԴ-ի մասնակցությունը խաղաղություն կվերադարձնի Ղարաբաղ»․ Հաջիև

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

«Թուրքիայի և ՌԴ-ի մասնակցությունը խաղաղություն կվերադարձնի Ղարաբաղ»․ Հաջիև

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Լակոտություն անելու ժամանակը չէ. Արմեն Այվազյան

13/06/2025

Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է. «Այսօր Իսրայելը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Իրանի դեմ։ Այս լուրջ տարածաշրջանային էսկալացիայի պայմաններում Հայաստանը հայտնվել է...

ԿարդալDetails

Իրանը անօդաչու թռչող սարքերի շարք է սկսել Իսրայելի ուղղությամբ

13/06/2025

Ռուբիոն բավականին հետաքրքիր տեքստ է տարածել․ Սուրեն Սարգսյան

13/06/2025

Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը. գործի է անցնելու Իսրայելի փաստացի դաշնակից հանդիսացող Ադրբեջանը. Վարուժան Գեղամյան

13/06/2025

Իրանի օդային տարածքը փակ է

13/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական