Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեւանն ու Բաքուն սինքրոն են աշխատում

07/12/2023
- 08 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ զանգվածային ոչնչացման զենքերի արտադրությունն իբր արգելվեց, սկսվեց ժողովուրդներին բարոյապես, հոգեպես ոչնչացնելու՝ կեղծ, վախի մթնոլորտ ստեղծող, մանիպուլյացիայի ու ահաբեկության ենթարկող զենք-լուրերի  արտադրությունը, որով սկիզբ դրվեց տեղեկատվական պատերազմին:

Ադրբեջանի դեպքում զենքի երկու տեսակն էլ կիրառվեց՝ ե՛ւ մարդուն ֆիզիկապես, ե՛ւ բարոյապես ոչնչացնող: Հիմա ավելի շատ տեղեկատվական պատերազմի ժամանակաշրջան է: Մարդու լեզվի տակ ոսկոր չկա, ինչ ուզի, կասի: Իսկ պետություն-պետություն հակամարտության դեպքում  տեղեկատվական ծրագիրը հատուկ մշակվում է եւ թիրախային հարվածների միջոցով թուլացնում հակառակորդ երկրի տարբեր կառույցները, առաջին հերթին՝ հասարակությանը, ազդում հանրային տրամադրության, հոգեվիճակի վրա՝  խեղճացնելով, պառակտելով, զրկելով ընդդիմանալու, ինքնապաշտպանվելու ունակությունից: Հասարակությունը կարող է խուսանավել թշնամի երկրի տեղեկատվական հարվածներից, եթե իր երկիրը պետական  մակարդակով պատրաստ է դիմագրավելու տեղեկատվական պատերազմին եւ ինքն էլ իր «զինատեսակներն» ունի, իր բազան ու «բանակը»:

Մեր պարագայում մեր երկրի տեղեկատվական պատերազմն ուղղված է ոչ թե թշնամի երկրների, այլ սեփական ժողովրդի դեմ, իշխանություններին ընդդիմացողների դեմ:
Դեկտեմբերի 6-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իշխանական պատգամավորներն ու նրանց առաջնորդը կաշվից դուրս էին գալիս հանրությանը համոզելու, որ դատաիրավական համակարգը երբեք այսքան արդար ու անաչառ չի եղել, ինչպես հիմա է:

«2019-ին փակել էինք դատարանների դռները՝ արդարադատության դռները բացելու համար»,- զգայացունց  հայտարարություն արեց Ն. Փաշինյանը՝ շեշտելով, որ բարձրացրել ու շարունակելու է բարձրացնել դատավորների, իրավապահների աշխատավարձերը:

Ընդդիմադիր պատգամավորները Փաշինյանին հիշեցրին, որ իշխանության ծրագրերում Արցախի ինքնորոշումը, անվտանգության երաշխավորումը կարմիր թելի պես է անցել: Ընդդիմությունը նաեւ հիշեցրեց, որ իշխանությունը հայտարարել էր՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից եւ հարկադրանքից իրենց բնակչությանը պաշտպանելու գործում,  ՀՀ-ն կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման յուրաքանչյուր նոր փորձ: Փաշինյանի պատասխանը կարճ էր՝ որպես ՀՀ վարչապետ՝ իմ խնդիրը ՀՀ ապագան է:

Սեփական խոսքերից, խոստումներից հրաժարվելու «նուրբ արվեստը»:
Իշխանության   տեղեկատվական պատերազմը սեփական ժողովրդի դեմ է, Արցախի դեմ է, արցախցիների դեմ է՝ ի շահ Ադրբեջանի:

Ճիշտ նույն օրն ու նույն ժամանակահատվածում Ալիեւը ներկա էր «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ եւ դժվարություններ» թեմայով հանդիպմանը, իսկ Միլլի Մեջլիսում «Արեւմտյան Ադրբեջան» վերադարձի նախապայմաններն ու պայմաններն էին քննարկվում:

Ադրբեջանական լրատվամիջոցներից ուղղակի հորդում էին Հայաստանին ուղղված  զգուշացումները,  պահանջատիրությունը, սպառնալիքը, վերջնագրերը, հոգեբանական ճնշումները: Ճիշտ նույնը՝ ինչ ՀՀ ԱԺ ամբիոնից՝ ուղղված հակաիշխանական հատվածին ու իշխանությանն ընդդիմացողներին:

Հայաստանում էլ, Ադրբեջանում էլ միաժամանակ տեղեկատվական պատերազմ էր, երկուսն էլ՝ ուղղված հայ ժողովրդի դեմ:

Փաշինյանը դատաիրավական համակարգի բարեփոխումներից եւ աշխատավարձերի բարձրացումից էր խոսում, ինչը նշանակում է, որ բարձր աշխատավարձի դիմաց նաեւ իշխանահաճո դատավարություններն են շարունակվելու՝ իշխանահաճո վերջնարդյունքով, իսկ Բաքվում Ալիեւը մատ էր թափ տալիս, թե՝ Հնդկաստանից ու Ֆրանսիայից զենք եք առնո՞ւմ. դե համարձակվեք այդ զենքը կիրառել: Բառացի՝ դուխից ընկած հայ ժողովուրդը համակարպվել է պարտության հետ, ո՛չ կկռվի, ո՛չ էլ կփորձի անգամ պաշտպանվել: Սա այն հոգեբանական ճնշումն է, մանիպուլյացիան, որ Ալիեւը կիրառում է հայ ժողովրդի դեմ: Նույն զենքը կիրառվում է Հայաստանում՝ Ալավերդիում ոչ իշխանական ղեկավար ե՞ք ընտրել, համարձակվում եք ընդդիմանա՞լ, «հնդկական ու ֆրանսիական զենքով» ինքնապաշտպանվե՞լ: Դե փորձեք. դատավորներին, ոստիկաններին, պարեկներին բարձր աշխատավարձ եմ տալիս, ինչ ասեմ, դա էլ կանեն: Ալավերդիում  ում եք ընտրել, կապ չունի, ՔՊ-ական է ղեկավարելու Ալավերդին: Վերջ:

Ադրբեջանից արդեն պահանջներ են ներկայացվում, որ «Արեւմտյան Ադրբեջան», այն է՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք վերադարձող ադրբեջանցիների տները, սրբավայրերը պետք է վերականգնենք, նրանց անվտանգությունն ապահովենք, դեռ մի բան էլ ՀՀ քաղաքացիություն շնորհենք: Նրանք կլինեն երկքաղաքացի:

Ադրբեջանն իր քաղաքացիների համար ՀՀ անձնագիր է պահանջում: Եվ ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանից չեն էլ ընդդիմանալու, ինչպես մինչեւ հիմա ոչ մի բանի չեն ընդդիմացել: Ալիեւը հայտարարեց. «Ղարաբաղի հայերը կարող են վերադառնալ Ղարաբաղ, եթե ուզում են. վերադարձը կլինի մեր երկրի օրենքներով»:

Իսկ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի համար մեր երկրի օրենքներին ոչ մի հղում չի անում: Ինչո՞ւ անի, եթե նա Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում, եթե Հայաստանը համարում է իրենց հայրենիքը՝ «Արեւմտյան Ադրբեջան» ու պահանջում է ի՛ր երկրի օրենքներով վերաբնակեցնել իր քաղաքացիներին:

Տեղեկատվական պատերազմում էլ է Ադրբեջանը հաղթում: Ո՛չ մեր երկրի սահմաններին՝ զինված թշնամու առաջ խրամատ ու դիրքեր ունենք, ո՛չ էլ տեղեկետվական մարտի դաշտում ենք զինված ու պատրաստված:

Երկու դեպքում էլ զենքն ինչների՞ս է պետք, եթե Երեւանն ու Բաքուն սինքրոն են աշխատում:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թշնամանքին արմատները

Հաջորդ գրառումը

Հերբերտ ֆոն Կարայանի կիսանդրին հեռացվել է իր ղեկավարած Ախենի թատրոնի ճեմասրահից

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

ԵՄ-ը 500 միլիոն եվրո կներդնի, որպեսզի Հայաստանն ավելի քիչ կախված լինի Ռուսաստանից ստացվող էներգիայից. Մարթա Կոս

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարթա Կոսը հայտնել է, որ ԵՄ-ն ցանկանում է TRIPP-ի մաս դառնալ

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
Հրապարակախոսություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մոտ 2000-ամյա իր պատմության ընթացքում բազում փորձություններով է անցել, բայց այս մեկը շատ դժվարին փուլերից է

01/12/2025
Հաջորդ գրառումը

Հերբերտ ֆոն Կարայանի կիսանդրին հեռացվել է իր ղեկավարած Ախենի թատրոնի ճեմասրահից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական