Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԱՂՃԱՏՎԱԾ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՂԻՂ ՀԱՐՎԱԾ ԵՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ

14/02/2020
- 14 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՄԼԵՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Լրագրող, թարգմանիչ, դիվանագետ

«Ազգ»ի հիմնադիր կազմի անդամ, խմբագիր, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության գործավար, այնուհետեւ Ռումինիայում արտակարգ եւ լիազոր դեսպան, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանի սույն հոդվածը արծարծում է իսկապես կարեւորագույն հարց, որին մեր թերթը անդրադարձել է նախկինում, եւ որը, տարիներ անց, դեռեւս մնում է անլույծ: Մեր կողմից նույնպես ակնկալում ենք բարձրագույն իշխանությունների լրջագույն միջամտությունըՙ մասնագետների օգնությամբ կարգավորելու այս խնդիրը, որը ժամանակի ընթացքում սպառնում է դառնալ անլուծելի:

Խմբ.

Անուններն առհասարակ մաս են կազմում որեւէ ժողովրդի պատմության եւ ազգային ժառանգության: Մասնագետները կարող են վկայել, թե դրանք ինչ արժեք են ներկայացնում տվյալ ժողովրդի ծագումնաբանության, պատմության եւ քաղաքակրթության ուսումնասիրության, ինչպես նաեւ մշակութային ժառանգության պահպանման եւ ապագա սերունդներին փոխանցման տեսանկյունից: Հատկապես հայերիս համար, որ պատմության ընթացքում ունեցել ենք պետականության, ինքնության, մշակույթի ու լեզվի մեծ կորուստներ, ենթարկվել տեղահանումների ու ձուլման, մայրենի լեզվով անունների գրության եւ օտար տառադարձման հարցն ստանում է առաջնային կարեւորություն: Եթե այդ կարեւորությունը մինչեւ այժմ գիտակցվել եւ արտահայտվել է հատուկենտ անհատների կողմից, մամուլի հրապարակումներով կամ կաբինետային խոսակցությունների ձեւով, ապա պետությունը, որի անմիջական պարտականությունն է հետեւել ազգային ժառանգության պահպանմանը, առայժմ չտեսնելու է տալիս այդ հարցում տիրող խառնափնթոր վիճակը եւ շարունակվող ավերածությունները:

Հայկական անունների շտեմարանը հիմնականում կազմված է նախաքրիստոնեական եւ քրիստոնեական շերտերից: Հայ ժողովրդի պատմությունը եւ քաղաքական ճակատագիրը խոր հետք է թողել այդ շտեմարանի վրաՙ ժամանակի ընթացքում գործածությունից հանելով անունների մի մասը եւ ավելացնելով նորերը, որոնց մեջ շատ հաճախՙ օտար տիրապետողի անխուսափելի ազդեցությունները եւ պարտադրանքները: Հայոց լեզուն իր զարգացման տարբեր փուլերում տարբեր ձեւերով է արձանագրել դրանք: Մինչեւ 1918թ. հայոց պետականության վերականգնումը հայկական կամ հայերի անունները հայերեն գրվում էին միայն եկեղեցական մատյաններում, պատմագեղարվեստական գործերում եւ մամուլում: Պաշտոնական գրանցումներն արվել են միայն օտար տառադարձումներովՙ ըստ բնակության երկրի լեզվի: Հայկական պատմական տարածքների վրա դա հիմնականում օսմաներենը եւ ռուսերենն էր: Պատկերացնել կարելի է, թե այդ առումով ինչ ժառանգություն էր ստացել Հայաստանի առաջին հանրապետությունը:

Այնուամենայնիվ, գրությունների այդ ձեւերը ժամանակի ընթացքում ձեռք են բերել ավանդության ուժ: Խորհրդային տարիներին համեմատականորեն մշակվեցին եւ գործածության դրվեցին հայկական անունների հայերեն գրության ձեւերը (թեեւ այդտեղ էլ իրենց հետքը թողեցին 1922 եւ 1940թթ. ուղղագրության փոփոխությունները): Այդ ժամանակ միօրինականացվեցին նաեւ անունների գրության ռուսերեն եւ լատինատառ ձեւերը, որոնք հիմնվում էին ավանդության եւ գիտական-տրամաբանական տառադարձման սկզբունքների վրա:

Այդ ընդունված կանոններից շեղվելու առաջին նշանները, հատկապես անունների լատինատառ գրության մեջ, ի հայտ եկան Երրորդ Հանրապետության առաջին տարիներին, երբ սկսեցին տրամադրվել Հայաստանի Հանրապետության անձնագրերը: Հայերենով գրության աղավաղումները երեւացին սփյուռքահայերին տրվող «Կացության հատուկ կարգավիճակի» անձնագրերի մեջ, իսկ հետագայումՙ երկքաղաքացիներին տրվող քաղաքացիական անձնագրերում:

Գրության այդ աղավաղված ձեւերը կամաց-կամաց սկսեցին տարածվել գրավոր արտահայտչամիջոցների բոլոր ոլորտներում, ընդհուպՙ միջազգային տարբեր փաստաթղթեր, օտար մամուլ եւ գրականություն, ուր դրանք հակադրության մեջ մտան տեղերում գործածվող հայկական անունների գրելաձեւերի հետՙ առաջացնելով քաղաքակրթական խզում, որը մի կողմից մեզ կտրում է մեր հայկական, ինչպես նաեւ համաքրիստոնեական անցյալից, մյուս կողմից եւս մի անջրպետ ստեղծում սփյուռքահայերի եւ մեր միջեւ:

Այսօր մեզանում անուն-ազգանունների գրության գործող համակարգը հենվում է մեկ տառ-մեկ հնչյուն սկզբունքի վրա, առանց հաշվի առնելու օտար լեզուներում եւ հայերենում գրության եւ արտասանության յուրահատկությունները: Մի շարք լեզուներում (անգլերեն, ֆրանսերեն) գրությունն էապես տարբերվում է արտասանությունից, հատկապես ձայնավորների, ինչպես նաեւ որոշ բաղաձայների եւ երկհնչյունների դեպքում գործում են գրության եւ արտասանության յուրահատուկ կանոններ: Լատինատառ գրությամբ անունների հայերեն տառադարձման դեպքում այդ կանոնների անտեսումը աղավաղում է թե՛ օտար, թե՛ բուն հայկական անունները: Օրինակ, ֆրանսիական Jacques-Ժակ անունը, անտեսելով ֆրանսերենի արտասանության կանոնները եւ հայ իրականության մեջ ավանդված ֆրանսիական անունների գրության ձեւերը, մեր կողմից տրվող անձնագրերում դարձել է «Ջաքուես», Jean-Ժանըՙ «Ջեան», Alain-Ալենըՙ «Ալաին», Madeleine-Մադլենըՙ «Մադելեինե», Joseph-Ժոզեֆըՙ «Ջոսեֆ», Ge՛rard-Ժերարըՙ Գերարդ, Antoine-Անտուանըՙ «Անտոինե», Gre՛goire-Գրեգուարըՙ Գրեգոիրե, Serge-Սերժըՙ «Սերգե» եւ այլն:

Ճշգրիտ չէ նաեւ սփյուռքահայերի անձնագրերում լատինատառ գրված հայկական անունների հայերեն տառադարձումը. Վաղարշակը դարձել է Վագարշակ, Կարապետըՙ Գարաբետ, Հակոբըՙ Ագոպ, Տիգրանըՙ Դիկրան, Գրիգորըՙ Քրիքոր, Սրբուհինՙ Սուրբուի, Գեւորգըՙ Կեվորկ, Հայկըՙ Հաիգ, Վրեժըՙ Վրեջ, Վարուժանըՙ Վարուջան եւ այլն: Ազգանունների դեպքումՙ Գեւորգյանը դարձել է Գուեվորկյան կամ Կեվորկյան, Պողոսյանըՙ Բողոսսյան, Պետրոսյանըՙ Բեդրոսսյան կամ Պետրոսսյան, Սարգսյանըՙ Սարկիսսյան, Ղուկասյանըՙ Ղուկասսյան, Գրիգորյանըՙ Կրիկորյան, Գեղամյանըՙ Գուեգուամյան եւ այլն:

Դիվանագիտական ծառայության սեփական փորձից գիտեմ, որ սփյուռքահայ դիմումատուներից ոմանք, հայկական անձնագիրն ստանալիս հայտնաբերելով գրության աղավաղված ձեւ, հրաժարվել են վերցնել անձնագիրըՙ պահանջելով ուղղել իրենց անվան գրությունը:

Հայաստանի քաղաքացիների անձնագրերում անուն-ազգանունների լատինատառ մեկ տառ-մեկ հնչյուն սկզբունքով գրությունը նույնպես առաջացնում է խնդիրներՙ կապված հիմնականում Յ հնչյունի y-ով տառադարձման (-յան վերջածանց), ինչպես նաեւ հիմնականում Ժ, Ջ, Գ եւ Ս հնչյունների գրության հետ:

Ինչպես հայտնի է, հայկական -յան վերջածանցը ավանդաբար լատինատառ տառադարձվում է -ian (Grigorian) եւ միայն երկու ձայնավորների միջեւ -yan (Balayan) ձեւով, ս-ն որպեսզի զ չհնչի գրվում է երկու s-ովՙ ss (Torossian), ջ-ն գրվում է dj-ով (Abadjian), իսկ գ-նՙ որոշ անունների դեպքում փոխարինվում է k-ով (Avakian), սղված ի-ն բարեհնչունության համար վերականգնվում է (Sarkissian):

Գրության այս ձեւերը վաղուց ամրակայված են արեւմտյան լեզուներում, ավանդված են Հայաստանի եւ հայերին վերաբերող գրականության մեջ: Այդ սկզբունքով են տառադարձված արտասահմանյան երկրներում ապրող հայերի անուններն իրենց անձը հաստատող փաստաթղթերում եւ այդ ձեւով են նրանք ճանաչելի (հատկապես հայկական պատկանելությունը բնորոշող -ian վերջածանցով): -յան (դասական ուղղագրությամբ -եան) վերջածանցը հայերենում ցույց է տալիս պատկանելություն. նույն իմաստն ունի -ian-ը հնդեւրոպական լեզվախմբին պատկանող շատ ժողովուրդների մոտ: Հետեւապես -ian-ը փոխարինելով -yan-ովՙ մենք ոչ միայն հեռանում ենք գրության ավանդական ձեւից եւ իմաստից, խորացնում անջրպետը հայության երկու հատվածների միջեւ, այլեւ մեզ անջատում մեր քաղաքակրթական միջավայրից: Ի դեպ, -yan-ը օտար լեզուներով ոչ միշտ է հնչում -յան, օր. իսպաներենով այն կարդացվում է -ժան (Sahakyan – Սահակժան):

Հայկական անունների լատինատառ ավանդական գրությունից շեղումները ոչ միայն խզում են առաջացնում մեր ազգային ժառանգության եւ անցյալի հետ, այլեւ խրթինացնում մեր անունների հնչողությունը. օրինակ, Վարուժան անունը հայկական անձնագրերում լատինատառ տառադարձվել է Varuzhan (ժ-zh տառադարձության դեպքում որեւէ լեզվով հնարավոր չէ այն արտաբերել ժ): Օտարազգի որեւէ մեկը չի կարող կողմնորոշվել, թե ինչպես արտաբերել dzh հնչյունը, ասենք, Dzhigarkhanyan կամ Abadzhyan գրություններում: Արդեն իսկ լատինատառ գրություններին ոչ հատուկ d-z-h տառերի հերթագայությունը եվրոպացիների մեջ անընկալության զգացողություն է առաջացնում հայկական անունների հանդեպ, որոնք նրանց թվում են չափազանց խրթին: Մինչդեռ հայկական անունների մեծ մասն ունեն նույն համաեվրոպական-համաքրիստոնեական հիմքերը, եւ լատինատառ տառադարձելիս մեր խնդիրներից մեկը պետք է լիներ հնարավորինս պահպանել նրանց ճանաչելիությունը:

Հայերի մեջ օտար անձնանունների տարածվածության պայմաններում այդ անունների լատինատառ գրությունը հաճախ անճանաչելի եւ անհնչելի են դարձնում դրանք օտարների համար, օրինակ, Սերժ-Serzh, Ժան-Zhan, Ժոզեֆ-Zhozef եւ այլն (ճիշտ գրությունը պետք է լիներ Serge, Jean, Joseph):

(Այստեղ չենք անդրադառնում մի այլ երեւույթի, որ երկար ժամանակ տարածված է արեւմտահայոց մոտ եւ որն ավելացնում է խառնաշփոթը հայկական անունների լատինատառ գրության մեջՙ պայմանավորված արեւմտահայերենին հատուկ հնչյունաբանությամբ, երբ դրամը գրում են tram, Գրիգորըՙ Krikor, Դավիթըՙ Tavit եւ այլն):

Նույն անունների տարբեր գրություններն օտար եւ հայկական անձնագրերում եւ ինքնությունը հաստատող այլ փաստաթղթերում հաճախ իրավական բնույթի հարցեր են առաջացնում Հայաստանում եւ դրսում ապրող հարազատների միջեւ: Դրսում բնակվող Հայաստանի քաղաքացիներից կամ նախկին քաղաքացիներից շատերը հաճախ ՀՀ դեսպանություններ են դիմում անունների տարբեր գրությունների նույնականությունը հաստատող տեղեկանքներ ստանալու խնդրանքով:

Իմ կարծիքով, հայկական անձնագրերի եւ անձը հաստատող այլ փաստաթղթերի մեջ անունների հայերեն եւ լատինատառ գրության գործող թերի համակարգը հնարավոր է շտկել, թեեւ այդ համակարգը գործում է տարիներ ի վեր եւ պատկերացնել կարելի է, թե զանազան բնույթի ինչ դժվարություններ կարող են առաջանալ այն փոփոխելիս: Գիտակցելով հանդերձ գործնական դժվարություններըՙ այնուամենայնիվ անունների սխալ եւ աղավաղված գրության որեւէ պատճառաբանություն չի կարող արդարացնել այդ «ընդունված կարգի» շարունակումը:

Հայկական մամուլում տարիներ շարունակ հրապարակվել են ահազանգեր, շարունակվեւմ են քաղաքացիների բողոքները, ինչը հիմք է տալիս ասելու, որ հայկական անձնագրերում անունների պատշաճ գրության հարցը դարձել է հանրային մտահոգության առարկա:

Խնդիրը քանիցս արծարծվել է ԱԳ նախարարությունում, արդարադատության (20.05.2009թ.) եւ սփյուռքի նախարարարություններում (15.07.2009թ.). Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում (25.06.2018թ.), սակայն բավարար լուծում չի գտնվել:

Նույնիսկ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, մշակվել է ազգային ստանդարտ եւ 2017թ. հունիսի 23-ին կայացվել կառավարության N 725-Ն որոշումըՙ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում եւ նույնականացման քարտում անվան եւ ազգանվան անգլերեն, ինչպես նաեւ անվան, ազգանվան եւ հայրանվան հայերեն ամրագրման կարգը սահմանելու մասին» (դրան կցվել է հայերենում գործածվող արական եւ իգական անունների անգլերեն եւ հայերեն համարժեքների ցանկ):

Սակայն դրանով գործնականում հարցի լուծում չի տրվել, քանի որ շարունակվում են անձնագրերում անունների աղավաղված գրությունները:

Ընդ որում, հարցը ոչ թե պետք է թողնել միջին օղակի տնօրինմանը, որոնք կաշկանդված են գործող կարգի պարտադրանքով եւ հակված չեն նախաձեռնողականության, այլ լուծել երկրի բարձրագույն ղեկավարության քաղաքական որոշմամբ:

Անունների գրության հարցը պարզ գործավարական խնդիր չէ, կամ առանձին քաղաքացու կամեցողության: Դա քաղաքակրթական եւ քաղաքական հարց է, որ, որպես ոչ նյութական ժառանգության մաս, պատկանում է ազգային անվտանգության տիրույթին:

Այն դեպքում, երբ զուտ քաղաքական եւ ծավալապաշտական նկատառումներով մեր որոշ հարեւաններ մեզ անվանում են «քոչվոր» եւ «եկվոր», մեզ փորձում կտրել մեր բնական պատմաքաղաքակրթական միջավայրից, վերջնականորեն յուրացնել-ոչնչացնել մեր Հայրենիքը եւ նրա մշակութային ժառանգությունը, լիովին անհասկանալի եւ անբացատրելի է մնում մեր հասարակության եւ պետական կառույցների անհոգությունն ու անտարբերությունն այս հարցում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԻՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԲԱՆԱՁԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՉՊԱՐԶՎԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԱՆՏԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՉՊԱՐԶՎԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԱՆՏԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունքներ են տվել, քանի որ անցկացվել են բացառապես երկկողմանի հիմունքներով. Ալիև

25/09/2025

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը առաջ է քաշել միջազգային...

ԿարդալDetails

Մերձավանի սպանության դեպքով վիրավորված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել. քննիչը հարցաքննել է նրան

25/09/2025

Պետբյուջեի ծախսերը 2026-ին 5 տոկոսով կավելանան, իսկ ռազմական բյուջեն 265 միլիոն դոլարով կպակասի

25/09/2025

Վարչապետը շատ լավ է արել, որ հետևություններ է արել, ես չեմ կարող հետևություններ անել. Սրբուհի Գալյան

25/09/2025

Հայաստանի կառավարությունը քաղաքական դրդապատճառներով բանտարկել է Սամվել Կարապետյանին և վարկաբեկում է Հայ Առաքելական Եկեղեցին. Ռոբերտ Ամստերդամ

25/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական