ՌՈՒԴՈԼՖ ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ավստրիայում արդարադատության կոնֆուզ տեղի ունեցավ, որն իբրեւ սեւ, չմաքրվող բիծ երկար կմնա Ֆեմիդայի առանձին ներկայացուցիչների վրա: Վիեննայում Անդրեաս Բեմ դատավորի կողմից կալանքից ազատվեցին մի ամբողջ շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող ոմն Ալնուր Մուսաեւ եւ Վադիմ Կոշլյակ: Այդ որոշումն անսպասելի էր եւ նրա մոտիվներն առաջացնում են ոչ այնքան հարցեր, որքան զարմանք: Մայրաքաղաքային դատախազությունն այս առիթով արդեն բողոք է ներկայացրել վերադաս ատյանին, իսկ Վիեննա երկրամասի Գերագույն դատարանը մայիսի սկզբին սկսել է դրա քննարկումը: Զարմանում են նաեւ տեղացի լրագրողները: Չէ՞ որ ամբաստանյալներն անցնում են Ռախատ Ալիեւի աղմկոտ գործով, ինչը նշանակում է նրանց ծայրահեղ սոցիալական վտանգավորությունը հասարակության համար: Այս կապակցությամբ պարոն Բեմի անչափ մարդասիրությունը շատ կասկածելի է թվում: Ազատ արձակել մարդկանց, որոնք մեղադրվում են բազմաթիվ սպանություններում, քանի դեռ ամեն ինչ չի դրվել իր տեղը, դրա համար անուղղելի «լավատես» պետք է լինել: Ընդսմին ոչ պակաս զարմանք է պատճառում այն բացատրությունը, որով դատավորն ուղեկցել է իր վճիռը: Այն հենվում է դատավարական ոչ մեծ անհամապատասխանությունների վրա, որոնք չեն փոխում գործի էությունը, բայց փոխարենը հիանալի արտահայտում են կազուիստիկայի ոգին, որի համար, ի միջի այլոց, հասարակության մեջ առանձնապես չեն սիրում «փորձառու իրավաբաններին», նրանց համար գտնելով «սատանայի փաստաբան» հստակ ձեւակերպումը: Մի բան է, երբ գործի էությունը զոհաբերվում է շատախոսությանը, երբ ճշմարտությունն ու արդարության հաղթանակը «օճառվում են» մանրուքների, քիչ նշանակալից մանրամասների եւ նրբությունների կողմը շեղվելով: Բայց միանգամայն այլ բան է, երբ դրանով կամա թե ակամա դատավորը ազդում է երդվյալ ատենակալների վրա: Համաձայնվեք, որ սա շատ զգայուն ոլորտ է, նման ռեզոնանսային գործերում արդարության կշեռքը տատանվում է անգամ փոքրագույն քամիներից: Եվ եթե դատավորը հանկարծ ցուցաբերում է «լոյալություն» մեղադրյալների նկատմամբ, նա դրանով կասկածի տակ է դնում անկողմնակալ իրավարարի իր կարգավիճակը:
Պատահական չէ, որ սովորաբար դատական գործերի գնահատման հարցում զուսպ ավստրիական ԶԼՄ-ները լցվեցին Ֆեմիդայի հասցեին մի ամբողջ շարք քննադատական հոդվածներով: Ավստրիայի խոշորագույն թերթերից մեկըՙ «Օստերայխը», շատ կտրուկ անցավ արդարադատության ամբողջ համակարգի վրայով. «Արդեն իրավաբանական ֆակուլտետի ուսանողների կողմից է բացատրվում, որ ավստրիական քրեական իրավունքն աշխարհում լավագույններից մեկն է, սակայն բացարձակապես տրամաբանական դա չի թվում: Արդիական ապացույցը դրա Ալիեւի գործով դատն է»: Ինչ էլ ասենք, մինչեւ պարոն Բեմը, Ավստրիայի 16 դատական մարմիններ, այդ թվում Գերագույն դատարանը, միաձայն ընդունել են, որ Մուսաեւը եւ Կոշլյակը իրավացիորեն են գտնվում կալանքի տակ: Ղազախստանյան բանկիրների սպանության գործով նրանց առաջադրված մեղադրանքը համաձայնեցված էր բոլոր շահագրգիռ ավստրիական գերատեսչությունների, այդ թվում արդարադատության նախարարության հետ: Եվ ահա հանկարծ մի գրչի հարվածով ստվեր է գցված ամբողջ դատական համակարգի վրա: Արդյոք շատ չե՞ն այս գործի շուրջ սկանդալները: Սկզբում Յոզեֆշտանդի բանտում մահացավ գլխավոր մեղադրյալ Ռախատ Ալիեւը, իսկ այժմ ահա այս դատական կոնֆուզը:
Միայն այս դատական գործում անսխալական Ավստրիական արդարադատությունը կարող է կորցնել իր դարերով կուտակած ամբողջ հեղինակությունը: Ի միջի այլոց, իսկ գուցե եւ դատավոր Բեմը ուղղակի վախեցե՞լ է, թե Կոշլյակը Մուսաեւի հետ, չդիմանալով «խղճի տառապանքին», հրաժեշտ կտան այս աշխարհին: Անդրեաս Բեմն, ի միջի այլոց, մի անգամ չէ, որ նկատվել էր մեղադրյալների հանդեպ բարյացակամ վերաբերմունքում: Մասնավորապեսՙ այն բանում, որ չի թողնում ելույթ ունենալ մեղադրող կողմի վկաներին: Ապրիլի 28-ի դատական նիստի ընթացքում Այդար Խոսենովի այրուՙ Շոլպանիՙ Կոշլյակի եւ նրա մասնակցությամբ իրադարձությունների մասին խոսելու փորձերին ի պատախան նա ասել է, որ իրեն քիչ են հետաքրքրում այդ մանրուքները: Այնինչ այդ իրադարձություններն էին, որոնք հանգեցրել էին երկու բանկիրների սկզբում անհետացմանը, իսկ այնուհետեւ մահվանը:
Մյուս վկաներին Ֆեմիդայի ներկայացուցիչն ուղղակի ծաղրում է: Մասնավորապես, Սապոժնիկովի վարորդի հարցաքննության ընթացքում պարոն Բեմը նկատում է, որ եթե նրան ստիպեին դիմակներով մարդկանց տեղափոխել, նա անպայման կհետաքրքրվեր, թե ինչ է այստեղ կատարվում: Դատավորն, ըստ երեւույթին, մոռանում է, որ մեղադրյալները ներկայացնում էին ուժային կառույցներ եւ կարող էին առանց հարցնելու բռնագրավել ցանկացած փոխադրամիջոց: Իսկ երբ վկաները չեն կարողանում հիշել ինչ-որ մանրամասներ (չէ՞ որ այնուամենայնիվ ավելի քան ութ տարի է անցել), դատավորը սկսում է հոգեբանորեն ճնշելՙ սպառնալով քրեական պատասխանատվության ենթարկել կեղծ ցուցմունքների համար:
Երկակի չափանիշների վառ օրինակ է հետեւյալ դեպքը: Դատավոր Բեմն, ըստ երեւույթին, փորձելով գործը տեղափոխել քաղաքական հարթություն, ցուցմունք տալու համար ներգրավեց Ռիսբեկ Սարսենբաեւին, որը 2006 թ. փետրվարին սպանված Ղազախստանի քաղաքական գործիչ Ալթինբեկ Սարսենբաեւի եղբայրն է: Այստեղ, երեւի, հարկ է բացատրել, որ նախկին գեներալ Մուսաեւը եւ նրա ենթականՙ Կոշլյակը փորձում են ապացուցել, որ իրենց հետապնդում են քաղաքական մոտիվներով: Սարսինբաեւի պատմությունը, որն ուղղակիորեն կապված չէ քննվող գործի հետ, կարող էր երդվյալ ատենակալների շրջանում անհրաժեշտ տրամադրություն ձեւավորել: Եվ պարոն Բեմը, չնայած Վիեննայի դատախազության բողոքին, որոշում է կայացնում հարցաքննության մասին: Ինչքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ վկան հայտարարեց Մուսաեւի եւ Ալիեւիՙ իր եղբոր պատվիրված սպանությանը մեղսակցության մասին: Նա նույնպես ենթադրություն արեց Մուսաեւի եւ Կոշլյակիՙ բանկիրների սպանության գործին մասնակցության մասին: Դրանով, փաստորեն, պաշտպանեց մեղադրող կողմի գիծը եւ կոտրեց երդվյալ ատենակալների մշակման ամբողջ սցենարը: Եվ ո՞րն էր այդ պահին դատավոր Բեմի կեցվածքը, որը համառորեն պնդում էր այդ հարցաքննության անհրաժեշտությունը, նույնիսկ հակառակ դատախազությանը: Նրա հետաքրքրությունը վկա Ռ. Սարսենբաեւի հանդեպ միանգամից կտրուկ սառեց: Նա ընդհատեց վերջինիս հետեւյալ բառերով. «Դա այլ գործ է, այն մեզ հետ կապված չէ»: Ահա այսպիսի Ֆեմիդա-Լա-Կոմեդիա է ստացվում:
Այս աղմկոտ գործը, եթե անկեղծ լինենք, ամբողջովին խճճված է կեղծիքով: Մեղադրյալները, փորձելով խույս տալ պատասխանատվությունից, իրենց նպատակների համար են փորձում օգտագործել եվրոպական էգոցենտրիզմը, որը, եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, տեղի ունի: Մասնավորապես, մենք խոսում ենք Վիեննայից արեւելք ընկած երկրների հանդեպ տոտալ անվստահության մասին, ինչից եւ օգտվում են փախստական գողերն ու հանցագործները: Ազատության համար մարտիկի կեցվածքըՙ մի կողմից եւ տոտալ իրավաբանական աջակցությունն ապահովող հաստ քսակըՙ մյուս կողմից, եւ կարելի է ապրել շատ հանգիստ: Այս կարգի գործերը, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, երկրաձգվում են տարիներ:
Նույն Մուսաեւն, օրինակ, ԶԼՄ-ներում ակտիվ շոշափում է իր քաղաքական վտարանդիի եւ տառապածի կերպարը, ոչ մեկ, ոչ էլ երկու անգամ է նրա շուրթերից մեղադրանք լսվել Ղազախստանի հասցեին այն պատճառով, որ իր ազգականներն այնտեղ պատանդ են: Արդյոք որեւէ մեկը փորձե՞լ է ստուգել նրա խոսքերի իսկությունը: Այնինչ, հայտնի դարձավ, որ նրա առաջին կինը եւ դուստրերը որեւէ նեղություն չեն կրում: Ավագ դուստրըՙ Ալմիրա Մուսաեւան, Չեխիայում ղազախստանյան դիվանագետի կին է, կրտսերն ամուսնացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հետ: Նրանք ազատորեն տեխաշարժվում են երկրների միջեւ եւ Ղազախստանում ոչ ոք դրան չի խանգարում: Երկրորդ կինըՙ քաղաքացիական, նույնպես բազմիցս ժամանել է Ավստրիա Մուսաեւի որդու հետ: Դրա փոխարեն ինքըՙ նախկին գեներալը, իր անձնական բնութագրումներով միանգամայն հարմար է դիկտատորի դերի համար: Իր քաղաքացիական կնոջը նա ստիպեց հրաժարվել քրիստոնեությունից եւ ընդունել իսլամՙ փոխելով ոչ միայն հավատը, այլեւ անունը: Սա, թերեւս, ամեն մեկի անձնական գործն է: Այլ բան է, որ կա տեղեկատվություն, որ Մուսաեւը սպանել է իր սիրուհիներից մեկին: Այս քրեական պատմությունը միանգամայն կարող էր որեւէ թրիլլերի սցենար լինել: Երբ Մուսաեւի հերթական սիրելին նրան զավակ պարգեւեց, ապա նա որոշեց երեխային վերցնել մոր ձեռքից: Մայրը չհամաձայնվեց եւ գեներալը, բառացիորեն ջարդեց նրա ճակատագիրըՙ նրա մոտ նետելով թմրադեղեր եւ կազմակերպելով ձերբակալությունը: Բանտից հետո մայրը փորձեց վերադարձնել որդուն, բայց շատ շուտով անհայտ հանգամանքներում զոհվեց: Չնայած, ինչպես ասում էր դատավոր Բեմը, մեր գործի հետ սա կապ չունի:
Որպեսզի կազմվի Մուսաեւի դիմանկարը, բավական են եւ այն նյութերը, որոնք այսօր քննարկում է ավստրիական արդարադատությունը: Գլխավորը, որ այն իրականում օբյեկտիվ եւ անաչառ լինի: