Հնդկաստանի Նավի Մումբայ քաղաքում ընթացող թենիսի միջազգային մրցաշարում հաջող է հանդես գալիս Հայաստանի ուժեղագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը, որը WTA-ի դասակարգման ցուցակում 559-րդ տեղն է զբաղեցնում:
Նա պայքարը սկսեց որակավորման փուլից: Հաղթելով հնդկուհիներ Կոկնի Մարուխին (6-0, 6-1) եւ Շարոն Պաուլինին (6-2, 6-2), Անին իրավունք ստացավ մասնակցելու հիմնական մրցաշարին: