Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷԴՈՒԱՐԴՈ ՏՈԲՈ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԱՔՆՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐ Է»

05/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

DINERS CLUB-ի նախագահն ու «Արարատբանկի» վարչության նախագահը երեկ հայտարարեցին Հայաստանում նոր միջազգային վճարային քարտի թողարկման մասին:

Հայաստանում այսօրվանից կթողարկվեն նոր միջազգային վճարային` DINERS CLUB քարտեր: Սկզբնական շրջանում կթողարկվի երկու տեսակի այդպիսի քարտ` պրեմիում տեսակի սեւ քարտ եւ կլասիկ քարտ: Այս մասին երեկ DINERS CLUB-ի Հայաստանում գործունեություն սկսելու կապակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսիում հայտարարեց «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը :

Հայաստանի համար նոր վճարային քարտերն աշխարհում հանրաճանաչ են եւ նախատեսված են հիմնականում այն մարդկանց համար, ովքեր շատ են ճամփորդում: DINERS CLUB քարտապանները ստանում են բազմաթիվ արտոնություններ եւ զեղչեր օդանավակայաններում, ռեստորաններում, ունենում են ապահովագրություն, դրանց շնորհիվ «հասանաելի է դառնում տարբեր երկրների մշակույթը, եւ այս դեպքում Հայաստանի մշակույթն է հասանելի դառնում աշխարհում»: Այս քարտերով հնարավոր կլինի առեւտուր անել 180 երկրներում, ավելի քան 1000 առեւտրային կետերից: «Արարատբանկը» Հայաստանում առաջինն է թողարկելու DINERS CLUB վճարային քարտեր, իսկ համագործակցությունը այս վճարային համակարգի հետ բանկը սկսել է 2 տարի առաջ:

DINERS CLUB INTERNATIONAL-ի նախագահ Էդուարդո Տոբոն վստահություն հայտնեց, որ համագործակցությունը «Արարատբանկի» եւ հայկական մյուս բանկերի հետ անպայման կբերի դրական արդյունքների եւ զարգացումների:

«Հայաստանը թաքնված թանկարժեք քար է այն մարդկանց համար, ովքեր դեռ չեն եղել այստեղ», իր տպավորությունը մեր երկրից հայտնեց Էդուարդո Տոբոն: Նա բացառիկ հնարավորություն համարեց, որ Հայաստանում ապրող 3 մլն-ից բացի, 7 մլն հայեր են ապրում աշխարհի այլ երկրներում:

Ըստ Էդուարդո Տոբոյիՙ Հայաստանում թողարկվող պլաստիկ քարտերը կկոչվեն DINERS CLUB ARMENIA: Այսինքն, թողարկվող քարտեր ունեցողները դառնում են համակարգի հայկական ակումբի անդամ: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս վճարային համակարգը հիմնված է երեք հիմնասյուների վրա` սնունդն ու խոհանոցը, ճամփորդությունը եւ ամենօրյա ծախսերը: Այս ուղղություններով վճարումներ կկատարվեն Հայաստանում, իսկ հայկական DINERS CLUB-ի քարտապանները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի մշակույթին, խոհանոցին, գեղատեսիլ վայրերին:

Ասուլիսի վերջում «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է Հայաստանում թողարել 5 հազար DINERS CLUB քարտեր, որոնց սպասարկման վճարը կգտնվի այլ վճարային քարտերի գոլդ եւ դասական տեսակների վճարների միջակայքում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ՀՅՈՒՐԱՆՈՑ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ` «ՀԱՅԱԹ ՓԼԵՅՍ ԵՐԵՎԱՆ»

Հաջորդ գրառումը

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՑ ՆԱՄԱԿ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական