Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ պարենային անվտանգության խնդիրը… 10 րոպեում

Գեղամ Քյուրումյան
18/10/2024
- 18 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
20
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թե ինչ է հասկացվում տնտեսություն, տնտեսավարում, տնտեսագիտություն ասելով, կարծես հաստատապես գիտեն Աստծո յուրաքանչյուր առավոտը Հայաստանի հանրապետությունում դիմավորող չափահաս առնվազն երկու միլիոն բնակիչներից յուրաքանչյուրը: Հիմնավորապես գիտեն ինչ է պետք անել, ինչպես անել, ով է պատասխանատուն, ինչու չի արվում, կարճ ասած` հանրության մտահոգություններն ունեն կոնկրետ կատարողներ, որոնք, ավաղ, լավագույնս են տիրապետում արդարացումներ ու պատճառաբանություններ կոչվող զինանոցին: Այս ամենն ի վերջո ամփոփվում է ՀՀ բարձրագույն ղեկավար կառույցում, սահմանադրորեն հաստատված գործադիր իշխանությունում, որն իրականացնում է ՀՀ կառավարությունը:

Ուզենք թե չուզենք, ստիպված ենք արձանագրել. տնտեսական այն միջավայրում, որում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, երբ ներմուծվում է այն ամենը, ինչ առաջնահերթություն է երկրի բնակչության համար, անհամատեղելի է պետական կառավարում հասկացության հետ: Առավել եւս` երբ հերթը հասավ սրբություն սրբոցին՝ հանապազորյա հացին: Ընդամենը օրեր առաջ այս խնդրի անմիջական թիվ 1 պատասխանատու ՀՀ էկոնոմիկայի նախարարը, որի ենթակայության տակ է երկրի տնտեսության առանցք հանդիսացող գյուղատնտեսական ոլորտը, հռչակեց, որ հացահատիկի արտադրությունը ՀՀ-ում արդյունավետ չէ եւ այսուհետ չի սուբսիդավորվի, պետությունն այստեղ անելիք չունի. ուրիշ բան է այգեգործությունը, ուր արտահանման հզոր պոտենցիալ կա, այստեղ է անհրաժեշտ ՀՀ բյուջեից, թող որ ոչ հարուստ, ֆինանսներ ծախսել: Եվ հարցը` ինչքանով է հիմնավոր պետական այսօրինակ մոտեցումը, տրվում է ինքնաբերաբար:

Հանրահայտ է, որ համաշխարհային տնտեսվարա-գիտական միտքը ժամանակակից պետություններին դասակարգում է որպես գերզարգացածների ու կայունների, միջին եկամտաբերություն ունեցողների ու զարգացողների, արդյունաբերական ու գյուղատնտեսական նախապատվության, վերջիններին էլ որակում որպես բանանային, սրճային, թեյային: Հնդկական օվկիանոսի բարերար միջավայրում գտնվող Շրի Լանկան, նախկին Ցեյլոնը, թեյի արտահանման համաշխարհային առաջատարներից է, իսկ ասենք մեկ բնակչի հաշվով բյուջեից ծախսի առումով հազիվ տարեկան 750 դոլար է ծախսում, երբ ՀՀ ցուցանիշը 2000 դոլար է, Ավստրիայում 24.000 դոլար: Որտե՞ղ է թաղված շան գլուխը, քանզի ոչ շրիլանկացիներին, առավել եւս ինքներս մեզ աշխատելու առումով թերանալու մեջ չենք մեղադրի, մեր նախնիների բնորոշմամբ՝ քարից հաց քամող մարդիկ ենք, թեեւ կա նաեւ «կտուր վարողն էլ է մահանում» կարծիքը: Մոտեցումներից առաջնայինը թերեւս աշխատուժի ընդգրկվածությունն է, երբ տասնյակ ու հարյուր հազարավոր աշխատունակ մարդիկ այն են անում, որ ծառերից ու թփերից հասունացած բերքն են հավաքում: Մասնագիտական նվազագույն ունակություն պահանջող գործ է այն, մասամբ բավարար վճարվող, որն իր հետեւանքն է թողնում գնի սահմանման վրա: Այն իր հերթին ազդում է գնողունակության վրա, որի բավարարումն ամենատարբեր դրսեւորումներ է ունենում, սկսած սպառման պահանջարկի նվազեցումից մինչեւ պակասող գումարի այլեւայլ միջոցներով լրացումը, որն ամփոփվում է սատանան մանրուքների մեջ է փաստարկումով:

Անշուշտ, այսօրինակ դիտարկումները կարելի է նաեւ սիրողական մոտեցում համարել, միայն թե` հարկավոր է հիմնավոր փաստարկներ բերել: Երկիր մոլորակի աֆրիկյան մայրցամաքում պետություններ կան, որոնցում աշխատունակ բնակչության մինչեւ 70 տոկոսը զբաղված է գյուղոլորտում, որը բյուջե ասվածի կազմավորման առումով նվազագույն ցուցանիշ է սահմանում, թեեւ բոլորին է հայտնի, որ բյուջեն պետության հիմքն է, հիմնական փաստաթուղթը, բարձրացված օրենքի աստիճանի: Կան եւ պետություններ, ուր գյուղոլորտում բավարար հավելյալ արժեք են ապահովում աշխատունակ բնակչության 1-3 տոկոսի ընդգրկվածության պարագայում, որպիսիք են Բելգիան ու Իսրայելը, ԱՄՆ-ը ու Դանիան, Էստոնիան ու Ֆրանսիան: Ավաղ, ՀՀ-ն այս առումով 30 տոկոսից բարձր ցուցանիշ ունի եւ դժվար է գուշակել, թե ուր կտանի մեզ այգեգործության խթանման քաղաքականությունը, բաց դաշտավարության բազում խնդիրներով հանդերձ:

Հանրահայտ է, որ կայացած տնտեսություններ ունեցող երկրներում առաջնահերթությունների շարքին է դասվում կենդանական ծագման սննդահումքի բավարար քանակի, որակի ու մատչելիության ապահովումը, կաթ- կաթնամթերքների ու միս-մսամեթերքների ամենօրյա սպառումը: Երբեմն հնչող այն խոսքերը, թե մեզանում օգտագործվող այսօրինակ սննդատեսակները պատրաստվում են օրգանիկ հումքից, ընդամենը լավատեսական ոլորտից են: Պարզ հաշվարկ կատարենք. միջին յուղայնության եւ որոկի 1 կգ պանիր ստանալու համար պահանջվում է 7 լիտր կաթ: Համեմատենք կաթի ու պանրի կիլոգրամի գները, կհամոզվեք, որ դրանք անհամատեղելի են: Արդյունքում ունենք պանրային մթերք անվանումով արտադրանք, նույնը կաթնաշոռի, այլ վերամշակումների պարագայում: Եվ այս ամենը մեկ հիմնական պատճառով` լիարժեք անասնակերի բացակայության, որի հիմքում հացահատիկն է, ցորենի, գարու, եգիպտացորենի տեսքով:

Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Լեւոն Վարդեւանյանն իր «Գյուղատնտեսական կենդանիների կերակրման նորմաներ եւ կերաբաժիններ» վերլուծականում ամենայն հիմնավորումներով է ներկայացրել կովերի տարեկան կաթնատվությունը 7-8 հազար լիտրի հասցնելու միջոցը, որն, ավաղ, մնում է թղթի վրա: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գ. Պապոյանի պարզաբանումը, որ հնչեց օրեր առաջ, հետեւյալն էր. մեկ հեկտարի վրա ցորեն մշակելու ծախսերն ու բերքի իրացումից ստացվող գումարը 400-հազարական դրամ են կազմում, եզրակացությունն ինքներդ արեք: Թե ինչպես է ստացվել ծախսի 400 հազար դրամը, անհասկանալի է, քանզի հացահատիկ մշակողները հիմնականում գյուղատնտեսական տեխնիկա ունեն, սերմը նախորդ տարվա բերքից են առանձնացնում, ջուրը պետությունն է սուբսիդավորում, իսկ բերքի 1 կիլոգրամն իրացվում է 100 դրամից բարձր գնով, երբ ՌԴ-ում այն հիմնականում 10-12 ռուբլի է, ՀՀ արժույթով 50 դրամ: Հնարավոր չէ ասողներին խորհուրդ ենք տալիս բացել ՌԴ գյուղատնտեսության նախարարության համապատասխան կայքերը, իսկ ովքեր հնարավորություն չունեն՝ նշենք. հացահատիկային դաշտերի տասնյակ եւ անգամ հարյուրավոր հեկտարները, ի տարբերություն այգիների, մշակում են էապես սահմանափակ թվով աշխատողներ, 1-10, 1-15 հարաբերակցություն, որն էլ, անգամ նվազագույն շահույթի պարագայում արդյունք է երաշխավորում: Իշխանություններն այստեղ են համաֆինանսավորման քաղաքականություն իրականացնում, քանզի հացահատիկային մշակաբույսերը առաջնահերթ սոցիալական խնդիր են լուծում, զսպում են գնաճը:

Խնդիրը տարողունակ է: Թերեւս արժե հիշել նաեւ «Որտեղ հաց, այնտեղ կաց» արտահայտության հանդեպ մեր վերաբերմունքը: Չի խանգարի:

Արդեն հիշատակված պրոֆեսոր Լեւոն Վարդեւանյանի վերլուծություններում հիշատակում կա, որ երեք կիլոգրամ լիարժեք անասնակերը 1 կգ քաշաճ է ապահովում անասունների մոտ, նպաստում է կայուն կաթնատվությանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ հոկտեմբերի 5-ին կայացած հանդիպման ընթացքում, որի վերաբերյալ գրավոր դիմում էի ներկայացրել, նշելով ՀՀ պարենային անվտանգության առումով հանրության մտահոգությունները, զրույցս սկսեցի այսօրինակ հարցերից, մասնավորապես նկատելով, որ լիարժեք անասնակերերի պակասի ու բացակայության պատճառով, ասենք, խոզապահները կենդանիների սպանդն իրականացնում են դրանց կենդանի քաշը 80 կգ-ի հասնելու պարագայում: Նախարարի արձագանքն առավել քան անսպասելի էր` 40-45 կգ-ի սահմանին, սա` մասամբ տեղեկացվածների առումով, ովքեր գիտեն, որ խոզաբուծությունում լավագույն արդյունքների հասնում են դրանց սպանդը 140-150 կգ կենդանի քաշի հասնելու պարագայում, որոնց ընթացքում է օրը 1.2-1.3 կգ քաշաճ ապահովում: Սույն դիտարկման հեղինակը դրանում համոզվել է Ավստրիայի Գրաց քաղաքի մերձակա խոզաբուծարան այցելելու ընթացքում, դիտելով նաեւ կախված հազարավոր խամոն կոչվող արտադրանքները: Մենք այս մասին առայժմ խոսելու ու երազելու ոչ ժամանակ ունենք, ոչ տեղ ու ցանկություն:

ՀՀ նախարարներից որեւէ մեկի հետ հանդիպումը պատասխանատվություն է պահանջում: Երկրի շարքային քաղաքացիս, որը նաեւ ակտիվ փաստալրագրությամբ է զբաղվում, չի կարողանում իրար փոխարինող նախարարների շարքում նշմարել ՀՀ պարենային ապահովության ու անվտանգության առումով հույս ներշնչող գործողությունների կազմակերպչի եւ այս առումով դառնալ հանրությանը դրական լիցք հաղորդող համեստ լրատու: Կհաջողվի՞ արդյոք այն գործող նախարարին, որի հետ մեր զրույցն ընդատվեց սահմանված 10 րոպեն լրանալու պատճառով, ցույց կտա առաջիկան, բարեփոխումների ծավալումը, որին, ըստ ՀՀ վարչապետի, խոչընդոտում է երկրի պետական ապարատը, առանց կոնկրետանալու` թե ո՞վ:
Բայց դա, կասեր գիտակը` դա այլ օպերայից է:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ Շեքսպիրյան Միության հինգերորդ միջազգային գիտաժողովը Երեւանում

Հաջորդ գրառումը

ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետում բացվեց Սերգո Երիցյանի անվան հեռուստալրագրության լսարան

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետում բացվեց Սերգո Երիցյանի անվան հեռուստալրագրության լսարան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական