Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գերմանիայի արհամարհանքը՝ Հայոց ցեղասպանության զոհերի, վերապրողների ժառանգների հանդեպ

28/04/2023
- 28 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես ամեն տարի, 2023-ին նույնպես, Գերմանիայի տարբեր քաղաքներում Հայոց ցեղասպանության 108-ամյա տարելիցը հիշատակող, զոհերին ոգեկոչող արարողություններ կայացան: Հայ համայնքի ակտիվ ջանքերով ավանդույթը պահպանվում է՝ Մայնի Ֆրանկֆուրտի սուրբ Պողոսի տաճարում, Քյոլնում, Բեռլինում եւ այլ քաղաքներում իրականացան հիշատակի եւ ոգեկոչման արարողություններ՝ գերմանացի քաղաքական գործիչների, բարձրաստիճան այրերի եւ հոգեւորականների, պատմաբանների, մտավորականների սակավացող ներկայությամբ: Նախորդ տարիներին էլ նկատել էինք տվել, որ սոցիալական հարթակներում էլ հազվադեպ են  գերմանացի քաղաքական գործիչների՝ օրվան պատշաճող գրառում-հիշեցումները: 2016-ի հունիսի 2-ին Բունդեսթագը բանաձեւ ընդունեց, Ցեղասպանություն եզրույթն ամրագրեց, կառավարության համար պարտադրող որեւէ կետ չնշելով եւ վե՞րջ…

Անցյալ տարիներին առիթ եղել է գրելու, որ գերմանական մեդիան, որ հատկապես ակտիվ բանավեճ էր սկսել 2014-15-16 թվականներին, լուսաբանում էր Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիայի համապատասխանատվության դերը, առավել նվազ խոստովանելով մեղսակցության մասին, բանաձեւից հետո Հայոց ցեղասպանության հարցի մասին նախընտրում է քիչ հիշատակել: 2020-ի պատերազմից հետո, թվում էր, որ հենց Գերմանիան, ելնելով իր պատմական պատասխանատվությունից, ավելի ստույգ՝ մեղսակցության ծանր բեռը գիտակցելով, պիտի ավելի ակնհայտ դարձներ, որ մերժելով մերժում է հայոց քաղաքակրթությունը ոչնչացնելու, հայերին բնաջնջելու, ցեղասպանության ուրացման թուրքական ծրագիրը, հարգեր զոհերին, նրանց ժառանգներին, գրավոր եւ բանավոր ուղերձ հնչեցներ ապրիլի 24-ին: Ապրիլի 23-27-ին պաշտոնական այցով Կանադայում գտնվող Գերմանիայի Դաշնության նախագահ Ֆրանց Վալտեր Շթայնմայերն առաջինը պիտի հիշատակեր ապրիլի 24-ը: Իհարկե չենք մոռացել, որ 2015-16-ին նա երկրի արտգործնախարարն էր, այդ ժամանակ, դրանից հետո որեւէ անգամ «Հայոց ցեղասպանություն» բառեզրը չի գործածել, կանցլեր Մերկելի հետ 2016-ի հունիսի 2-ի նիստին չի մասնակցել, սակայն երկրի նախագահի պաշտոնը եթե չի պարտադրում, ապա չի՞ ենթադրում հարգանք իր երկրում ապրող, նույն քաղաքացիությունն ունեցող Հայոց ցեղասպանության վերապրողների ժառանգների հանդեպ, եթե նույնիսկ նա այլ բառով՝ «կոտորած» անվանելով նվազեցնում է Օսմանյան Թուրքիայում թուրքերի, գերմանացիների ոճիրը: Շթայնմայերն ազդեցիկ քաղաքական գործիչ է, հմուտ դիվանագետ, նրա տեքստը միշտ ուշագրավ է, ուստի հարց պիտի ուղղել, թե ինչո՞ւ նախագահի կայքում ապրիլի 21-ին Ռամադանի ավարտին մահմեդականներին ուղերձ կա, ապա՝ ապրիլի 19-ին Վարշավայի գետոյի ապստամբության 80-ամյակի ելույթն է, եւ վերջինը՝ ապրիլի 26-ին Իսրայելի հիմնադրման 75-ամյակի առթիվ տեսաուղերձն է: Ապրիլի 24-ն ինչո՞ւ չկա:

Գերմանիայի կանցլեր Շոլցը ապրիլի 24-ին Բելգիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Լյուքսեմբուրգի իր պաշտոնակիցների հետ Հյուսիսծովյան երկրների երկրորդ գագաթնաժողովին էր, Բունդեսթագի նախագահ Բերբել Բասը նույն օրը Պրահայում մասնակցում էր ԵՄ խորհրդարանների նախագահների համաժողովին, ողջագուվում Ուկրաինայի Ռադայի իր պաշտոնակից Շտեֆանչուկի հետ, եւ հավանաբար նրանց հիշեցնող էլ չի եղել, որ ծանրաբեռնված օրակարգում նրանց գրասենյակների մի պաշտոնյա պարտավոր է ժամանակ գտնել եւ մի հակիրճ գրառում անել: Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ Էքարդը, ճիշտ է, մասնակցել է ապրիլի 24-ին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի, Գերմանահայոց թեմի առաջնորդ Սերովբե եպս. Իսախանյանի, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի անդամների հետ Բեռլինի Սուրբ Հեդվիգ տաճարի մոտ տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջեւ ծաղկեպսակի զետեղման արարողությանը:

Սակայն փոխնախագահի ներկայությունը մյուսներին չի արգելում հիշել եւ հիշեցնել:
Բունդեսթագի նախագահը գիրք կարդալը կարեւորում է: Բերբել Բասը սոցցանցային գրառմամբ ապրիլի 23-ին հիշեցնում է, որ 1995-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդ օրը՝ապրիլի 23-ը հայտարարել է գրքի օր: Բունդեսթագի նախագահը կոչ է անում նշել գրքի տոնը՝ նաեւ նվիրելով, այդու հուշում է միգուցե, որ Հայոց ցեղասպանության մասին գերմանալեզու գրքերը այդ օրը նվիրենք ԳԴՀ քաղաքական վերնախավին՝ ուրացում բառը կուլ տալով, բուժենք նրանց մոռացության ախտից:
Քյոլնի քաղաքային իշխանությունները արտոնեցին՝ Նուռը կմնա
Տեղի սղության պատճառով չենք անդրադառնում տարբեր քաղաքներում կազմակերպված ոգեկոչման արարողություններին, սակայն մի կարեւոր փաստ չենք կարող շրջանցել: Եթե պայքարենք, եթե չհոգնենք, եթե կուռ լինենք, անպայման արդյունք կլինի: Տարիներ ի վեր գերմանահայությունը, մասնավորապես Քյոլնի հայ համայնքը, նաեւ Հայոց ցեղասպանության ուրացման դեմ պայքարի առաջամարտիկ, հանգուցյալ գրող Դողան Աքհանլին, ինչպես նաեւ գերմանացի իրավապաշտպաններ ջանք ու կամք են ցույց տվել, որ «Այս ցավը բոլորինս է» գրությամբ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված՝ Նուռ պայմանական անվամբ հուշարձանը քաղաքի կենտրոնում՝ Վիլհելմ 2-րդի հարեւանությամբ Հոհենցոլլերնբրյուքենին մերձակա հրապարակում մնայուն տեղ ունենա: Քաղաքային իշխանությունները մեկ տարվա արտոնությունը տվել են: taz-ում Թուրքիայի թղթակից Յուրգեն Գոթթշլիհը, որ «Ազգ»ի ընթերցողին ծանոթ է 2015-ին հրատարակված «Աջակցություն ցեղասպանությանը. Գերմանիայի դերը հայերին բնաջնջելու մեջ» գրքով, ապրիլի 25-ին  ի թիվս այլ լրատվամիջոցների, անդրադարձավ Քյոլնի հուշարձանի արտոնության անհրաժեշտությանը: Հուսանք՝ սա հայության արդար պահանջի կատարման, այն հարգելու, հատուցման սկիզբ է:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նախընտրական քառակողմ հանդիպում Մոսկվայում

Հաջորդ գրառումը

Էրդողանի տկարության մասին շահարկումներն ուշագրավ են…

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հաջորդ գրառումը

Էրդողանի տկարության մասին շահարկումներն ուշագրավ են...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական