RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-14 23:17:01Վովա Վարտանովի զրույցը Թեքեյան Մշակութային միության առցանց լրատվամիջոցին
2020-08-14 21:53:02Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարները պետական պարգևներ կստանան, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանը՝ Ազգային հերոսի կոչում
2020-08-14 18:25:15Լիբանանից Հայաստան տեղափոխվողների համար կառավարությունը փաթեթ է պատրաստում
2020-08-14 15:21:00ԼՂ-ում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև. Փաշինյանն անդրադարձել է ուժի բացառման խնդրին
2020-08-14 15:16:29Մեր տարածաշրջանում կան երեք խաղացողներ՝ Իրան, Թուրքիա ու Ռուսաստան

ԼՐԱՀՈՍ


«ԱՅԱ ՍՈՖԻԱՆ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԵԿԵՂԵՑԻ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՄԶԿԻԹ»

Այդ մասին հուլիսի 8-ին «Մեդիայի փողոց» հաղորդմանը «Halk TV-ի» էկրանից հայտարարել էր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր տիկ․Հյուդա Քայան, իսկ «ensonhaber.com-ը» հակազդեցությամբ իսկույն արձագանքել նրա հայտարարությանը։ Թուրքական կայքէջի հակազդեցությունը բավականին բուռն է, սակայն նախքան դրա բովանդակությանն անդրադառնալը, նշեմ, որ «Ազգ»ի վերջին համարին իմ «Այա Սոֆիան հավանաբար մզկիթի կվերածվի և այդ մասին հուլիսի 12-ին կհայտարարի էրդողանը» վերնագրով ներկայացրած նյութի ամսաթիվը պետք է լիներ հուլիսի 15, որովհետև հենց այդ օրն էր իրականացվել 2016-ի հեղաշրջման անհաջող փորձը Թուրքիայում։

Գալով «ensonhaber.com-ին», ահա թե ինչ է գրել․ «Մինչ նախագահ Էրդողանի հրահանգով շարունակվում էին Այա Սոֆիան մզկիթի վերածելու աշխատանքներն ու բոլորը սպասում էին Պետական խորհուրդի որոշմանը, ահաբեկչական PKK-ի քաղաքական թևը հանդիսացող Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը մոգոնեց սկանդալային մի հնարանք։ Կուսակցության պատգամավոր Հյուդա Քայան, մասնակցելով «Halk TV-ի» հաղորդմանը, ասաց, որ Այա Սոֆիան պետք է վերածել եկեղեցու, այլ ոչ թե մզկիթի»։ Ապա նա հավելեց․ «Ելնում են և սրի իրավունքից խոսում։ Այդպիսի իրավունք չի եղել։ Այդ կարգի խոսակցությունները մեջտեղ են հանել Ղուրանի գրառումից, մարգարեից հետո։ Այա Սոֆիան այն հուշարձանը չէ, որ նրա կարգավիճակը հնարավոր լինի փոխել ներկայիս կամ որևէ իշխանության քմահաճույքով։ Մեր երկրում գոյություն ունեն Այա Սոֆիայի նման մզկիթի վերածված հազարավոր եկեղեցիներ։ Սակայն կարգավիճակը փոխելով նրանք մզկիթ չեն դառնում։ Նրանք Աստծո տունն են, իսկ Այա Սոֆիան ավելի քան առանձնահատուկ է, պետք է պատկանի կրոնական այն խմբին, որը իր հավատքին համապատասխան կառուցել է այդ տաճարը»։

Հ․Չաքրյան

2020-07-10 20:52:37

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ