RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-15 17:09:001947 թ. օգոստոսի 15-ն մահացել է հայ անվանի գրականագետ, բանասեր, հասարակական-քաղաքական գործիչ, մանկավարժ Նիկոլ Աղբալյանը:​ ​ ​ ​ ​ ​ ​
2020-08-15 16:21:02Սպիտակ տունը Լեհաստանում իր զորաբաժինը կավելացնի հազար մարդով
2020-08-15 13:56:51“Իրական թշնամուն թողած ձեր մեջ դավաճանների մի փնտրեք” Վազգեն Սարգսյան (տեսանյութ)
2020-08-15 13:54:47Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը՝ ըստ ռուս պատգամավորի
2020-08-15 13:53:49Սկսվեց ռուսական պատվաստանյութի արտադրությունը

ԼՐԱՀՈՍ


ԳՈՐԿՈՒ ԿՏԱՎՆԵՐԸ ԱՐՎԵՍՏԻ ԲԵՅԶԼ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ

Միշել Էքիզյանը եւ Վահագն Արսլանյանը Գորկու որմնանկարի առաջ

«Մինչ համավարակի պատճառով աշխարհը թավալգլոր ցած է գլորվում, իսկական արվեստագետների արժեքը բարձրանում է», գրում է Պելեգրինո Դ՛Ասիեռնոն, անդրադառնալով այս տարվա «Արտ Բեյզլ» առցանց տոնավաճառում Արշիլ Գորկու կտավների ներկայացմանը: Նա «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում տեղադրված իր հոդվածում մեջբերելով մրցանակակիր կոմպոզիտոր Միշել Էքիզյանի վերոնշյալ նախադասությունը, մատնանշում է, որ անցյալի եւ ներկայի վարակահարուցիչների պայմաններում Գորկու արվեստի ու կյանքի պատմությունը նոր իմաստ է փոխանցում բոլոր նրանց, ովքեր «ծիածան են որոնում» անձրեւից հետո:

Տոնավաճառում վաճառքի են դրված Գորկու «Պարտեզ Սոչիում» կարեւորագույն գործերից փոքրիկ մի բնանկար, վաղ երեսունականներից «Գիշեր, առեղծված եւ կարոտախտ» շարքից երկու կտավ, ինչպես նաեւ քառասունականների կեսերին արված գծանկարներ:

Էքիզյանը, որ դոկտորական է պաշտպանել Կոլումբիա համալսարանում, հեղինակն է «Գորկու երազների պարտեզը» 80 րոպե տեւողությամբ օպերայիՙ հիմնված տեսլականի տեր Ոստանիկ Ադոյանի անցած ողբերգական կյանքի (արվեստանոցում հրդեհ, քաղցկեղ, կնոջ անհավատարմություն, ավտովթար, եւայլն) տարբեր դրվագների վրա:

«Նրա արվեստը, այդուհանդերձ, լի է սիրով ու խիզախությամբ», հավատացած է Էքիզյանը, որի օպերայի նախնականՙ կամերային ընթերցման միջոցով ներկայացումը տեղի էր ունեցել անցյալ տարվա սեպտեմբերի 7-ին Նյուարկի (Նյու Ջերսի) Արվեստի թանգարանի շքեղ Բիլի Ջոնսոն թատրոնում, որտեղ դեռեւս պահպանված մնում է «Էտյուդ Նյուարկ օդակայանի որմնանկարներից» մեկը: Օպերայի բեմական ներկայացումը հետաձգվել է համավարակի պատճառով: Նրանում Գորկու դերը կատարելու է Բրոդվեյի գլխավոր դերակատարներից Բրենտ Բարեթը (բարիտոն-տենոր), որ միջազգայնորեն ճանաչված է «Օպերայի ուրվականը» եւ «Չիկագո» մյուզիկլների իր կատարումներով:

Հ.Ծ.

2020-07-10 20:00:05

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ