RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-15 17:09:001947 թ. օգոստոսի 15-ն մահացել է հայ անվանի գրականագետ, բանասեր, հասարակական-քաղաքական գործիչ, մանկավարժ Նիկոլ Աղբալյանը:​ ​ ​ ​ ​ ​ ​
2020-08-15 16:21:02Սպիտակ տունը Լեհաստանում իր զորաբաժինը կավելացնի հազար մարդով
2020-08-15 13:56:51“Իրական թշնամուն թողած ձեր մեջ դավաճանների մի փնտրեք” Վազգեն Սարգսյան (տեսանյութ)
2020-08-15 13:54:47Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը՝ ըստ ռուս պատգամավորի
2020-08-15 13:53:49Սկսվեց ռուսական պատվաստանյութի արտադրությունը

ԼՐԱՀՈՍ


ՊԱՐԵՏԱՏՆԻՑ ԴԵՌ ՉԵՆ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ

Covid 19-ի համավարակի այս տխուր վիճակագրության տագնապն առավել բաբախուն է դառնում, երբ ստիպված ես օդանավ նստել: Երբեւէ չէի մտածի, թե Գերմանիայից Հայաստան հասնելու համար ստիպված կլինեմ «Belavia»-ն ընտրել: Վերջին բառն այս դեպքում գրեցի սովորույթի ուժով՝ համամոլորակային աղետալի այս օրերին հեշտ չէ մտքով սլանալը դարձնել ֆիզիկական գործողություն, մանավանդ երբ Հայաստան ես մեկնում: «Բելավիայից» բացի ուրիշ որեւէ ավիաընկերություն այս պահին հաղորդակցություն չի ապահովում Հայաստանի հետ: Այսու՝ շնորհակալություն Մինսկին, որ աշխարհի տարբեր անկյուններից հայերին իրենց մեկուսացած երկրի մայրաքաղաք է հասցնում՝ շաբաթական մի քանի անգամ:

Բելառուսն իր երկրում եւ դրանից դուրս համավարակի հանդեպ թեպետ բավական կասկածելի քարոզչական արշավ է տանում, եւ մայրաքաղաքային օդանավակայանում նկատելի չէր տարածություն պահպանելու կարեւորագույն հորդորը, իսկ մտքումդ բախում կա տեսածիդ ու տոմս գնելուց առաջ կարդացածիդ միջեւ, թե համավարակը կանխարգելող հիգիենիկ կանոնները պատշաճ ապահովելու են, այդուհանդերձ ուրախ ենք, որ Հայաստանի (եւ աշխարհի տարբեր քաղաքների հետ) օդային այս կամուրջն առայժմ, հուսանք ոչ տեւական ժամանակով, շրջափակված մեր երկրի պորտալարը չի կտրում:

«Բելավիան» միջազգային հաղորդակցության միջոց է, եւ աշխարհի ուղեծրից դուրս չէ, ինչպես Բելառուսի նախագահն է փորձում ներկայացնել՝ հայտարարելով, թե իրենք հաղթահարել են կորոնան: Ավիաընկերությունը հարգում է իրեն վստահած սպառողի առողջ լինելու իրավունքը եւ հուլիսի 5 լույս 6-ին, «Զվարթնոց» վայրէջից առաջ երկլեզու՝ ռուսերեն, անգլերեն տեղեկաթերթ բաժանեց, որ լրացնենք մեր անձնական տվյալները՝ Հայաստանում գտնվելու տեղավայրի հասցեն, հեռախոսահամարը՝ հանրային առողջապահական նպատակով: Public Health Passenger Locator Form անվանյալ թերթիկը լրացնելուց հետո, ուղեկցորդուհին հուշեց, թե այն պիտի հանձնել օդանավակայում ներկա ծառայողներին:

«Զվարթնոցի»՝ տարածություն պահպանելու գծանշումները, դիմակ ու ախտահանող հեղուկ տրամադրող՝ հիգիենային հետեւող կնոջ բարեհամբույր վարքը բոլորովին բավարար չեն կանխելու համավարակը, երբ օդանավում լրացրած տեղեկատվությունը ձեռքիդ, լրացնում ես մեկ ուրիշ թուղթ, ստորագրում պարտավորագիր, թե 14 օրյա մեկուսացումը չես խախտելու, այլապես չես խուսափի պատասխանատվությունից: Այդ թղթի վրա չես էլ հասցնի նկատել, թե էլ ինչ է գրված, բայց մեկուսանալու կարգուկանոնի մասին գրավոր տեղեկատվական հուշաթերթ քեզ ոչ ոք չի տրամադրում, պարզապես հորդորում են՝« տանը մնացեք, պարետատնից կզանգահարեն: Իսկ եթե հարց ունեք, դուք զանգահարեք նրանց հեռախոսահամարին»:

Քիչ անց, նորից են հեռավար ջերմաչափում, նորից լրացնում են անձնագրային տվյալներ, հեռախոսահամար, իսկ օդանավում լրացրած թուղթը մնում է մեզ «նվեր». «Բելավիան» փաստորեն մեր «տաբուլա ռազան» անձնավորել տվեց, ինչի կարիքը Հայաստանում չունեն: Ավելորդ ժամանակ, էներգիա մեր երկրում շատ կա: Covid 19-ի դեմ պայքարում համագործակցությո՞ւն, թե՞ վստահություն չկա:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Բեռլին-Մինսկ-Երեւան

2020-07-10 12:12:36

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ