RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


«ՍԵՎԱՄՈՐԹՆԵՐԻ ԿՅԱՆՔՆ ԷԼ ԿԱՐԵՎՈՐ Է» ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՔԱՆԴԵԼ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՄՆ-ՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԲՈԼՈՐ ԱՐՁԱՆՆԵՐԸ

ԱՄՆ-ում սևամորթ Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությունից հետո բռնկված բողոքի ցույցերը, որոնք ուղեկցվում են կամայականություններով և անկարգություններով, վերաճեցին զանգվածային շարժման, որի կարգախոսն է «Սևամորթների կյանքն էլ կարևոր է»։ Ինչպես ցույցերը, այնպես էլ շարժումն արագորեն տարածվեցին եվրոպական երկրներում, նմանապես թիրախավորելով պատմական այն հուշարձաններին, որոնք մասնակիցների կարծիքով ռասայական խտրականություն են սերմանում հասարակության մեջ։ Հունիսի 9-ին շարժման մասնակիցները գլխատել էին Քրիստափոր Կոլոմբոսի Բոստոնում կանգնեցված արձանը։ Նախօրեին Ռիչմոնդում տապալվել էր ստրկատիրական Կոնֆեդերացիայի նախագահ Դևիս Ջեֆերսոնի «Շատրվանների լճում» տեղադրված արձանը։ Նրանց թիրախում է հայտնվել Աբրահամ Լինկոլնի, Թեոդոր Ռուզվելտի հուշակոթողները։

Հատկանշական է, որ Լոնդոնում էլ հունիսի 7-ին «Սև կյանք» շարժման մասնակիցները վնասել էին Խորհրդարանական հրապարակում տեղադրված Ուինստոն Չերչիլի արձանը։ Մտածել, որ Չերչիլը ռասիստ է եղել, իրատեսական չի թվում, Կոլոմբոսը չէր էլ կարող լինել, որովհետև ոտք դնելով Ամերիկա, նույնիսկ չգիտեր, որ նոր մայրցամաք է հայտնաբերել։ Նրանք դեռ ոչինչ, բայց ցուցարարները նույն պատճառաբանությամբ թիրախ են դարձրել նաև Հիսուս Քրիստոսի և Մարիամ Աստվածածնի ԱՄՆ-ում տեղադրված արձանները։ Հունիսի 25-ին անդրադառնալով ցուցարարների այս նկրտումներին «Աշխարհի քրիստոնյաներին ցնցող ելույթ․ Տապալել բոլոր արձանները» վերնագրով, թուրք իսլամականների խոսափող «Yenı Akıt» թերթը, որից «Հայ Թերթ-ն» է արտատպել, նշում է, որ գործը հասել է Քրիստոսին և Մարիամ Աստվածածնին և դա պայմանավորում է «Սևամորթների կյանքն էլ կարևոր է» շարժման առաջնորդ, իրավապաշտպան և գրող Շոն Քինգի նախաձեռնությամբ։

Ըստ թուրքական թերթի, որի նյութին կից ներկայացրած արձանը հիշեցնում է Ռիո դե Ժանեյրոյի արձանը, Քրիստոսի արձանները «ռասայական քարոզչության և սպիտակամորթների գերակայության պարտադրման դրսևորում» համարող Քինգն ասել է․ «Պետք է քանդել նաև սպիտակամորթ եվրոպացիների կանգնեցրած Հիսուս Քրիստոսին վերագրվող արձանները, որովհետև խորհրդանշում են սպիտակամորթների գերակայությունը»։ Ռուսական «Սպուտնիկը» հավելում է, մեջբերելով Քինգի հետևյալ խոսքերը․ «Ելնելով ծննդավայրից Մարիամ Աստվածածինն ու Քրիստոսը պետք է թուխ լինեին, սակայն եվրոպացիները նրանց պատկերել են սպիտակամաշկ, շեկ մազերով և կապուտաչյա, ուստի նրանց արձանները քանդելուց զատ, ջնջել է պետք նաև բոլոր որմնանկարներն ու ոչնչացնել պատկերները»։ Ի դեպ՝ Քինգը եղել է ԱՄՆ-ի նախագահի «Դեմոկրատական» թեկնածուներից «սոցիալիստական» սենատոր Բեռնի Սանդերսի աջ թևը նախնական քարոզարշավում։

Հ․Չաքրյան

2020-06-29 18:25:17


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ