ԸՍՏ ՔՐԴԵՐԻ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ԻՐԱՔՈՒՄ 
Քրդերի փեշմերգա զինված կազմավորումները հայտարարել են․ «Թուրքական զորքերը ներխուժում են Իրաքի հյուսիս և ռազմակայաններ են ստեղծում»։ Հայտարարությունը մեջբերում է Al-Arabiya հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ թուրքական զորքերը մինչև 40 կիլոմետր խորացել են երկրում։
Քրդերի ներկայացուցիչների խոսքերով, դա Իրաքի ինքնիշխանության կոպիտ խախտում է, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ թուրքական զորքերը Իրաքում նոր գործողություն են սկսել Թուրքիայում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության գրոհայինների դեմ։ Գործողությունը ստացել է «Վագրի ճանկ» անվանումը։
Ա․Ք․ 2020-06-29 11:36:17 |