RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է

ԼՐԱՀՈՍ


«ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ». ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆԻ ԳԾԱՆԿԱՐ ԲԱՑԻԿՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

«Շենքերն ինձ համար քարե անշունչ կառույցներ չեն: Դրանք ավելի շատ մարդկային ոգու ամրոցներ են, միջավայր կերտող, բնավորություն ու մտածողություն կազմավորող...»: Գեղագետ, արվեստաբան, գծանկարիչ Լեւոն Լաճիկյանի այս հայացքն առկա է նաեւ վերջին տարիներին նրա ստեղծած գրաֆիկական պատկերներում, որտեղ ուրույն հմայքով են ներկայանում արվեստագետի ծննդավայր քաղաքը («Գյումրի, իմ սեր» հավաքածու)ՙ իր շենքերով ու տեսարաններով, պատկերներ Գորիսից ու Տավուշից, Պոլսից ու Վենետիկից, հայոց եկեղեցիների ճարտարապետական արվեստը:

«Էդիթ պրինտ» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել Լաճիկյանի «Հայկական եկեղեցիներ» գծանկար բացիկների հավաքածուն, որտեղ ընդգրկվել են նրա այս թեմայով գործերից 24-ը: Նուրբ արվեստով ներկայացող այդ նկարաշարը ընդհանուր հետաքրքրությունից բացի նաեւ որոշակի պատկերացում է տալիս հայ եկեղեցաշինական արվեստի զարգացման փուլերի մասին: Տարբեր դարերում ստեղծված մեր եկեղեցական կառույցներից շատերը, ինչպես տեղին նշվում է հրատարակությանը կից համառոտ ծանոթագրությունում, իրենց բացառիկությամբ դուրս են եկել ազգային մշակույթի շրջանակներից եւ դարձել համաքրիստոնեական ճարտարապետության ու արվեստի գլուխգործոցներ: Իսկ պատմական հանգամանքների բերումով դրանց աշխարհագրությունը տարածվել է նաեւ Հայաստանի սահմաններից շատ հեռու: Այս վերջին կարգի կառույցներից մի քանիսի պատկերները եւս ընդգրկված են հավաքածուում:

Լեւոն Լաճիկյանի «Հայկական եկեղեցիների» ներկայացրած ժանրային ու գեղարվեստական նորությանը գումարվում է բացիկներից յուրաքանչյուրի դարձերեսին տվյալ եկեղեցական կառույցի հակիրճ նկարագրականը հայերեն եւ անգլերեն: Անշուշտ, դա մեծացնում է այս հավաքածուի ճանաչողական նշանակությունն ու արժեքը:

Նորատիպ հավաքածուի խմբագիրն է պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի փոխտնօրեն Կարեն Մաթեւոսյանը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Գյումրի

2020-06-26 20:59:21

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ