RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ԵԹԵ ԴԻՄՈՐԴԸ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ, ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ

Մեկ շաբաթ հետո՝ հուլիսի 2-ին, ընդունելության առաջին քննությունն է օտար լեզուներից։ Հուլիսի առաջին տասնօրյակի զույգ օրերին՝ հուլիսի 4-ին, դիմորդները կհանձնեն հայ ժողովրդի պատմություն, աշխարհագրություն և քիմիա, հուլիսի 6-ին՝ մաթեմատիկա, իսկ հուլիսի 8-ին՝ հայոց լեզու, կենսաբանություն և ֆիզիկա։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ներկայացրել է քննությունների մասնակցության կարգը։ Արգելվում է դիմորդներին ներկայանալ ընտանիքի անդամների, հարազատների, հարևանների հետ։ Նախընտրելի է, որ նա քննության գա միայնակ կամ միայն մեկ հոգու ուղեկցությամբ։ Քննական կենտրոնները 30-ի փոխարեն այս տարի 45-ն են։ Յուրաքանչյուր սրահում նստելու է առավելագույնը 140-150 դիմորդ՝ միմյանցից 1,5 մ հեռավորությամբ, դիմակով և ախտահանված ձեռքերով։ Քննական կենտրոնների հարակից տարածքներում որևէ մեկի ներկայությունը, առավել ևս՝ մեքենաների կայանում չի թույլատրվում։ Վերահսկողություն են իրականացնելու ոստիկանությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները։ Նրանց հետ նախապատրաստական աշխատանքներ արդեն տարվել են։

Դիմորդները ներկայանալու են անցաթղթով, որտեղ նշված է քննական կենտրոնի՝ այն դպրոցի համարը, որտեղ քննությունը հանձնելու են։ Մուտքի մոտ նրանք ջերմաչափվելու են։ Եթե դիմորդը ջերմություն ունենա, քննությանը չի մասնակցի, և տեղում կկազմվի արձանագրություն։ Այն դիմորդներն, ովքեր ունեն բարձր կամ տատանվող ջերմությամբ ուղեկցվող հիվանդություն, պետք է պոլիկլինիկայից տեղեկանք ներկայացնեն, որ ջերմությունը կորոնավիրուսով պայմանավորված չէ։ ԿԳՄՍ նախարարությունը հորդորում է ծնողներին ու դիմորդներին՝ հատկապես առաջիկա օրերին լինել չափազանց ուշադիր, պահպանել հակահամաճարակային կանոնները, որպեսզի դիմորդները չվարակվեն կորոնավիրուսով և չզրկվեն բուհական քննությանը մասնակցելու հնարավորությունից։

2020-06-26 18:42:07


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ