RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


«ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է ՄԱԼԱԹԻԱՅԻ ԹԱՇԽՈՐԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ»

Այս վերնագրով հունիսի 24-ին «Թաշխորանի» վերականգման աշխատանքներին է անդրադարձել «malatyasonsoz.com.tr» կայքէջը, ըստ որի Մալաթիայի քաղաքապետ Սելահաթդին Գրուրքանը ստուգայց է կատարել եկեղեցի, հետևելու վերականգման աշխատանքների ընթացքին։ Նա ասել է, որ քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել քաղաքի պատմամշակութային արժեքների վերականգմանը, որպեսզի հնարավոր լինի դրանք փոխանցել ապագաս սերունդներին և Թաշխորան եկեղեցին այդ արժեքներից է։ Քաղաքապետը հետևելով թուրքական ավանդույթին, իհարկե չի նշում, որ դա իրականում հայկական Սուրբ Երրորդության եկեղեցին է։ Բայց դրա փոխարեն նա ընդգծում է․ «Դեռ չենք որոշել, թե եկեղեցին ինչ կարգավիճակ կստանա, կդառնա մշակութային կենտրոն, թե՞ մասնակիորեն կօգտագործվի որպես աղոթարան, հարցը շրջանի բնակչության հետ կքննարկենք վերականգման աշխատանքների ավարտին։ Ամեն դեպքում մենք եկեղեցին դիտարկում ենք համամարդկային արժեք։ Վերականգնող շինարարական ընկերությանը 365 օր ժամանակ ենք տվել և պահանջել, որ մինչև տարեվերջ ավարտվեն վերականգման աշխատանքները։ Ընկերությունը խոստացավ անել այն ինչ հնարավոր է։ Եթե որևէ ձախորդություն չպատահի, ապա աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա դեկտեմբերին կամ 2021-ի սկզբին»։

Ի դեպ սա Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգման երկրորդ փորձն է, առաջինը ձեռնարկվել էր դեռևս 2012 թ․ հուլիսին, որին ժամանակին անդրադարձել էին հայկական լրատվամիջոցները Հայաստանի հանրային ռադիոյի գլխավորությամբ։ Որքան էլ բյուջեից գումար հատկացվեր, եկեղեցու վերանորոգումն այնուամենայնիվ ձախողվել էր։

Հ․Չաքրյան

2020-06-26 17:36:16


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ