ԱՐՏԵՐԿՐԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ 
Մոտ մեկ ժամ առաջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել այն մասին, որ արտերկրում գտնվող մեր հայրենակից դիմորդները (Վրաստան, Ռուսաստան և այլն) կարող են գալ և մասնակցել ընդունելության քննություններին: Նախարարը նշել է, որ տեխնիկական հարցերի մասին նրանք կտեղեկանան էլեկտրոնային փոստի և հեռախոսազանգի միջոցով:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ սահմանը հատելու խնդիրը խոչընդոտում է, որպեսզի արտերկրում ապրող մեր հայրենակիցները մասնակցեն ՀՀ-ում անցկացվելիք ընդունելության քննություններին։ Մի քանի օր առաջ էլ ջավախքցիներն էին նույն հարցով միասնական նամակ հղել ԿԳՄՍ նախարարությանը, ինչին ի պատասխան՝ այսօր նախարար Արայիկ Հարությունյանը վերոնշյալ հայտարարությունն է տարածել։ 2020-06-26 13:55:37 |