RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ՊՈԼԻՈՄԻԵԼԻՏԻ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ

Պոլիոմիելիտի խորհրդային պատվաստանյութը ակտիվացնում է ոչ յուրահատուկ իմունիտետը և կարող է կորոնավիրուսի բուժման միջոց ծառայել, գտնում են ամերիկացի գիտնականները։ Թեև կորոնավիրուսի յուրահատուկ պատվաստանյութը պետք է իմունիտետ մշակի հենց այդ վիրուսի դեմ, այլ ոչ թե ոչնչացնի համանման վիրուսները, ինչպես որ անում է ոչ յուրահատուկ պատվաստանյութը։

Ինչպես հաղորդում է The New York Times թերթը, ԽՍՀՄ-ում մշակված պատվաստանյութը մարդու օրգանիզմին ստիպում է արտադրել սպիտակուցներ, որոնք խոչընդոտում են ցանկացած վիրուսի բազմացմանը։ Դրա ընդունումից հետո մարդիկ չեն հիվանդացել մի քանի ամիս կամ ավելի քիչ են հիվանդացել սուր շնչառական վիրուսային վարակներով և երբևէ չեն մահացել վիրուսից։

Ներկայումս գիտնականները մտածում են պոլիոմիելիտի խորհրդային պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ կիրառելու մասին։ Մերիլենդի համալսարանի բժշկական ֆակուլտետին առընթեր վիրուսաբանության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Գալլոն հայտարարել է, որ որ եթե թուլացած պոլիովիրուսը նույնիսկ մեկ ամսվա իմունիտետ ապահովի, դա թույլ կտա հաղթահարել ճգնաժամը և պահպանել բազմաթիվ կյանքեր։

Ա․ Քեշիշյան

2020-06-26 13:13:22


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ