RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ԹՈՒՐՔԻԱՆ ՁԵՌՆԱՐԿԵԼ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆԻ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ԿԱՄՈՒՐՋԸ

Թուրքիայի ճանապարհաշինության գլխավոր վարչությունը Կարսի նահանգային վարչության հետ ձեռնարկել են վերականգնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Բագրատունիների մայրաքաղաք Անիի կամուրջը։ Դա կառուցվել է X-XI-րդ դարերում, Ախուրյան գետի վրա, եղել է Ախուրյանի երկու ափերը միացնող կարևոր հանգույցը Մետաքսի ճանապարհի։ Անիի գլխավոր այս կամուրջը Թորոս Թորմանյանի նախագծի համաձայն եռաչքանի էր, կամարը կառուցված երկկենտրոն աղեղների միացումով, աջափնյա և ձախափնյա աչքերի ծածկը փայտաշեն և շարժական, որպեսզի հնարավոր լինի քաղաքի վրա հարձակման դեպքում ձախափնյա աչքի երթևեկային մասը ետ քաշել և անանցանելի դարձնել կամուրջը։

Այլ կերպ՝ Անիի կամուրջը բարդ կառույց է, ավելի քան դժվարին է լինելու դրա վերականգնումը, մանավանդ որ պահպանվել են ընդամենը հենասյուները։ Համենայն դեպս, կամուրջի վերականգման մասին հունիսի 24-ին գրել է «Հայ Թերթը», հիմք ընդունելով «gazetekars.com» կայքի անստորագիր հրապարակումը, որտեղ, իհարկե առանց շոշափելու Անիի և կամուրջի հայկական պատկանելիությունը, մասնավորապես ասված է․

«Ճանապարհաշինության նախկին նախարար, Մեջլիսում Կարսի պատգամավոր Ահմեդ Արսլանը մեր թերթին ասաց, որ Անիի ավերակները խիստ կարևոր են և արժեքավոր, որովհետև 1064 թվին սելջուկյան սուլթան Ալփ Արսլանի Անատոլիայում ոտք դրած առաջին վայրն է (ի դեպ՝ Ալփ Արսլանը չի մտել Անի, այլ Թբիլիսի կատարած արշավանքից վերադառնալիս վեզիր Նիզամ ալ-Մուլքի ուղեկցությամբ իր որդուն՝ Մելիք Շահին է ուղարկել, որ գրավի քաղաքը, ոչ էլ Անին կապ ունի Անատոլիայի հետ, հետևաբար պատգամավորը սխալվում է)։ Տարբեր մշակույթներին որպես մայրաքաղաք ծառայած Անիի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է Մետաքսի ճանապարհի վրա։ Տիրոջ օրհնությամբ վերագանգնելու ենք Մետաքսի ճանապարհը քաղաքին կապող, Հայաստանն ու Թուրքիան սահմանազատող Արփաչայի պատմական այս կամուրջը։ Դրանում շահագռգրված է նաև հաղորդակցությունների և ենթակառույցների նախարարը, որին իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում »։

Կարսի թերթի հարցերին պատասխանել է նաև Մեջլիսի հողագործության և գյուղատնտեսության հանձնաժողովի անդամ, Կարսի մեկ այլ պատգամավոր՝ պրոֆ․Յունուս Քըլըչը։Նա ասել է, որ Անի քաղաքը գրեթե ամբողջությամբ մնում է հողի տակ, եթե բեղումներ կատարվեն, ինչեր են հայտնաբերվելու, ինչպիսի հետքեր տարբեր քաղաքակրթություններից, սակայն ներկա պահին զբաղված ենք հողի երեսին գտնվող արժեքների վերականգմամբ, որովհետև օրեցօր ավելի են ավերվում և վերանում, Անիի կամուրջն էլ հենց դրանցից մեկն է։ Ապա նա շարունակել է․«Առհասարակ ընդունված է Անի քաղաքի մնացորդների համար օգտագործել «ավերակ» արտահայտությունը։ Մենք ուզում ենք քաղաքը ձերբազատել այս արտահայտությունից։ Ավարտել ենք կամուրջի վերականգման նախագծի մրցույթային գործընթացը»։

Հ․Չաքրյան

2020-06-25 18:40:45


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ