RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ՑԱՆԿԱՑԱԾ ԱՆՁ ՊԵՏՔ Է ԵՆԹԱՐԿՎԻ ՍԴ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՉԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ ՁԵՎ ՉԿԱ․ ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆ

ՍԴ անդամները տարբեր առիթներով շարունակում են պնդել, որ սահմանադրական կարգ է խախտվել, իրենք կվիճարկեն ՍԴ փոփոխությունները նույնիսկ միջազգային հարթակներում։ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն ասել է, որ Արդարադատության նախարարի որոշումն իր համար անհասկանալի է, օրենքն իրեն չի վերաբերում, քանի որ ինքը 12 տարի շարունակ չի պաշտոնավարել ՍԴ դատավորի պաշտոնում, և իրեն ոչ ոք չի կարող աշխատանքից ազատել։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հակադարձել է ՍԴ անդամներին, նաև Ալվինա Գյուլումյանին՝ նշելով, որ օրենքը վերաբերում է թե՛ ՍԴ անդամի, թե՛ դատավորի պաշտոնում ընդհանուր 12 տարի պաշտոնավարած անձանց։ «Սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող։ ՍԴ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն, և ցանկացած անձ պետք է ենթարկվի դրանց, չենթարկվելու ձև չկա։ Պատկերացրեք, որ վաղը պատահական մի ֆիզիկական անձ, փողոցով քայլելով, մտնում է ՍԴ և ասում՝ ես դատավոր եմ, ես իրականացնում եմ արդարադատություն։ Ցավում եմ, որ ժողովրդական իշխանության իրականացումը ԱԺ-ի միջոցով կարող է դիտվել որպես օրենքի խախտում»,- ասելէ Ռուստամ Բադասյանը։ Նա հռետորական հարց է հնչեցրել․ «Նորմա՞լ է, երբ ունենանք ՍԴ մոդել, ըստ որի՝ ունենանք 12 տարի պաշտոնավարող դատավորներ, իսկ 7 դատավոր պաշտովարի ցմահ, իսկ նոր նշանակված երկու և ապագայում նշանակվելիք դատավորներն իրավունք ունենան պաշտոնավարել 12 տարի։ Չեն կարող դատական նույն մարմնում լինել երկու տարբեր կարգավիճակ ունեցող անձինք, նաև՝ պաշտոնավարման ժամկետի առումով։

Հրայր Թովմասյանը հայտարարել էր, թե ԱԺ-ում կատարավածի համար ինքն ամոթի զգացողություն ունի։ Ռուստամ Բադասյանը պատասխանել է․ «Ւնձ մոտ ամոթ է առաջացնում, որ հնարավոր է կյանքի կոչել մի մոդել և ամրագրել այն, հետո նախորդ սահմանադրության խմբագրմամբ ընտրվել ՍԴ նախագահ, որպեսզի այդ պաշտոնում հնարավոր լինի պաշտոնավարել ցմահ։ Դա իրոք ամոթ է»։

2020-06-25 17:31:10


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ