RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է

ԼՐԱՀՈՍ


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ԱՆՁԸ ՏԱՔՍԻ Է ՎԱՐԵԼ, ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

ՀՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ 2020 թվականի հունիսի 24-ին մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի ծննդատան մոտ կորոնավիրուսով դրական պատասխան ունեցող տաքսու վարորդը շարունակում է տաքսի ծառայություն մատուցել:

Քաղաքացին հայտնել է, որ տաքսու վարորդին՝ Ա. Ն.-ին, մի քանի անգամ տեսել է տաքսի ծառայություն մատուցելիս, իսկ 2020թ. հունիսի 24-ին ժամը 8:40-ի սահմաններում տեսել է, որ տաքսու վարորդները վիճաբանում են վերջինիս հետ 7 պահանջում, որ տաքսի ծառայություններ չմատուցի, քանի որ ունի երկկողմանի թոքաբորբ, և (կորոնավիրուս) հիվանդության հետազոտման արդյունքը դրական է եղել:

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Ն.-ն 24.06.2020թ. ժամը 8:50-ին Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի ծննդատան կանգառից (տոյոտա քեմրի) մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է բնակության՝ ինքնամեկուսացման վայր, որտեղ ըստ Ա. Ն.-ի իրականացրել է տաքսի ծառայություն:

2020թ. հունիսի 24-ին Աբովյան ԲԿ-ից ստացված գրության համաձայն Ա. Ն.-ն 20.06.2020թ. հանձնել է /covid 19/ նմուշառման տեստ՝ Նորք կլինիկական հիվանդանոցում, և թեստի դրական պատասխանը 23.06.2020թ. փաստացի հաստատվել է. տարածքային ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի կողմից: Նույն օրը հիվանդը հեռախոսազանգով իրազեկվել է արդյունքների վերաբերյալ և տրվել է տեղեկատվություն իր և ընտանիքի անդամների ինքնամեկուսացման մասին:

Նկատի ունենալով վերոնշյալը և այն հանգամանքը, որ նշված դեպքի առթիվ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277.1-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնին:

Միաժամանակ, ոստիկանության Կոտայքի բաժնին հանձնարարություն է տրվել ձեռնարկելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Ա. Ն.-ի տաքսի ծառայություններից օգտված և ինքնամեկուսացման կանոնները խախտելու արդյունքում հնարավոր վարկված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

2020-06-25 15:38:40

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ