RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ՈՐՔԱՆ ՇԱՏ ԱՐՎԵՆ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԱՅՆՔԱՆ ՎԱՐԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԹԻՎԸ ՄԵԾԱՆԱԼՈՒ Է․ ՄԵՆՔ ԴԵՌ ՉԵՆՔ ՀԱՍԵԼ ՊԻԿԻՆ․ ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ

Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ մշակել է օրենսդրական փաթեթ, ըստ որի՝ արտակարգ դրության պայմաններում լիցենզավորում ունեցող մասնավոր բուժհաստատությունների կառավարումն կանցի Առողջապահության նախարարությանը։ ԱԺ պատգամավոր, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ նախագիծն ԱԺ դեռևս չի մտել և չի կարող ասել՝ ինչպես կարելի է առողջապահական համակարգի ամբողջական կառավարում իրականացնել։ Ավելացրել է, որ նախագիծը միտված է՝ իրավիճակն ավելի կառավարելի դարձնելու, բայց հիմնավորումներին դեռևս ծանոթ չէ։ Մեկ կենտրոնից կառավաելու նպատակը պարզ է, բայց թե ինչպիսի մեխանիզմներ են դրված հիմքում, ինչ ժամկետներ են անհրաժեշտ, որպեսզի կառավարումը ԱՆ-ը փոխանցվի, դեռ պարզ չէ։

ԲՀԿ-ի՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկի մասին Նարեկ Զեյնալյանը նկատել է, որ այս պահին նման հանձնաժողով ստեղծելու ժամանակը չէ, հիմա գործելու ժամանակն է։ «Երբ այս ամենն ավարտվի ու նպատակահարմար լինի, «Իմ քայլը» խմբակցությունն էլ կարող է նման հանձնաժողով ստեղծել, բայց այս պահին դրա մասին խոսք լինել չի կարող»։

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն առաջարկում էր ստեղծել քննիչ հանձնաժողով, որը կորոնավիրուսի դեմ պայքարի խնդիրները կբարձրաձայնվի ու կպարզի՝ որքան գումար է ծախսվել, որքան է պայքարի արդյունավետությունը։

Կորոնավիրուսի այսօրվա պատկերը վերլուծելով՝ «Իմ քայլի» պատգամավորն ասել է, որ վարակը մեր երկրում դեռ աճում է և պիկի մասին այս պահին խոսելը վաղ է։ «Շատ կարևոր է, որ արդյունավետ իրականացվի կոնտակտավորրների հայտնաբերումը, թեստավորումը, մեկուսացումն ու պատշաճ բուժօգնությունը։ Պետք է շարունակել ավելացնել թեստերի քանակը, որպեսզի վարակվածներին հայտնաբերենք»,-ասել է Նարեկ Զեյնալյանը։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի նոր դեպքերի հայտանբերումն ու ռեկորդային ցուցանիշները ստացվել են ավել թեստավորումների արդյունքում։ Որքան շատ արվեն թեստավորումները, այնքան թիվը մեծանալու է։ Բարձր թվերը նշանակում են, որ վարակակիրները հայտնաբերվում են։

2020-06-25 14:48:08


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ