RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ԼՀԿ-ԲՀԿ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ՝ ՆՈ՞ՒՅՆ, ԹԵ ՏԱՐԲԵՐ ԽՐԱՄԱՏՆԵՐԻՑ

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լուսավոր Հայաստանից» հայտարարեցին, որ քաղաքական մեծամասնությունը կոպտորեն խախտել է ՀՀ սահմանադրությունը։ Միևնույն ժամանակ նրանք ոչինչ չարեցին կանխելու համար։ Հիմա հարց՝ լա՞վ են արել, որ խախտել են, թե վատ են արել։ Պատասխան՝ Հայաստանի ժողովրդի ընդդիմադիր հատվածը պետք է արձանագրի, որ ընդդիմություն խորհրդարանում այլևս համարյա չկա։ Հարկ է ֆիքսել, որ բոլոր ժամանակներում հասարակության ընդդիմադիր հատվածին հուսախաբ արած ուժերն ու գործիչները միշտ սահուն հեռացել են քաղաքական ասպարեզից։ Ի դեպ, «Լուսավոր Հայաստանն» այդպես էլ չստորագրեց նաև զինծառայողների սոցապ հիմնադրամի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ձևաթղթի տակ»։

Ի պատասխան Տիգրան Ուրիխանյանի գրառման՝ ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանը գրել է․

«ԲՀԿ-ից մի քանի անգամ գնացած-հետ եկած ոմն պատգամավոր երեկ խոսել էր, նշելով, որ Ազգային ժողովում չկա ընդդիմություն՝ մեջբերելով ՍԴ դիմելու վերաբերյալ ԼՀԿ դիրքորոշումը։

Ուղղակի կցանկանայի փաստել, որ ՍԴ ուղարկվելիք դիմումը ստորագրել են ԲՀԿ 25 պատգամավոր, որին կավելանան ԼՀԿ պատգամավորների ստորագրությունները և շուտով դիմումը կմուտքագրվի ՍԴ։ Բայց արի ու տես, որ այդ նույն դիմումի տակ ոչ միայն չկա սույն պատգամավորի ստորագրությունը, այլև մինչ օրս նա խուսափել է հայտնել հստակ դիրքորոշում ՍԴ դիմելու մասին։

Հաշվի առնելով ընտրություններից առաջ կուսակցություն բացելու, ապա որևէ մեծ կուսակցության հետ ընտրություններին մասնակցելու նրա սովորությունը, կարելի է ենթադրել, որ սույն պարոնն այսօր էլ լծվել է Ազգային ժողովի ընդդիմադիր գործընկերներին վարկաբեկելու գործին՝ ճանապարհ հարթելով իր ծառայությունների նոր գնորդների համար»։

2020-06-25 14:21:11


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ