ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 2016-12-09

ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԵՎ ԽՈՒԼԻԳԱՆՆԵՐԸ

Չորեքշաբթի օրը, ԱԺ-ի հերթական քառօրյայի ժամանակ, «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանը, ինչպես ինքն է պատմում, միջանցքում հարց է տվել պատգամավոր Ռուբեն Հակոբյանին, որը Ժառանգություն խմբակցությունից է, բայց ոչ երբեք համանուն կուսակցությունից: Կարեւոր չէ, թե ինչ, կարեւորն այն է, որ այդ հարցը պատգամավորին հունից հանել է: Արդյունքում պատգամավորն ու լրագրողը առանձնացել են, ինչպես լրագրողն է ներկայացնումՙ այնտեղ, որտեղ տեսախցիկներ չկան եւ պատգամավորը նրան հարվածել է, մի քանի անգամ, որոնցից մեկըՙ առաջինը, դիպել է աչքին, ինչից էլ Վահեի աջ աչքի հատվածը կապտել է:

Ռուբեն Հակոբյանն իր հերթին նշում է, որ այն կողմում, այսինքնՙ Վահեն, ոչ թե լրագրող է, այլ խուլիգան, եւ ինքը միայն փորձել է կանխել խուլիգանությունը: Հարվածելու մասին պատգամավորը ոչինչ չի ասել: Իսկ «հարվածե՞լ եք» հարցին, պատասխանել էՙ «Իսկ դուք այնտեղ եղե՞լ եք»: Ապա պատգամավորը ներողություն է խնդրել ԱԺ-իցՙ միջադեպի համար, քանի որ դրա պատճառով շատացել են խորհրդարանի վարկաբեկվածության մասին խոսակցությունները:

Իհարկե խուլիգանություն, այն էլ լրագրության մեջ, չի կարելի անել, բայց հարվածել, այն էլ երբ պատգամավոր եսՙ ոչ թե չի կարելի, այլեւ հանցագործություն է: Ի դեպ, այն կողմում, նկատի ունեմՙ ԱԺ-ում, խուլիգանություն չի լինո՞ւմ եւ այն քանի՞ անգամ է կանխվում, կոնկրետ Ռուբեն Հակոբյանը քանի՞ անգամ է կանխել:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


https://www.azg.am/AM/2016120923

© AZG Daily, 2008