RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 21-02-2020



Տեղադրվել է` 2020-02-20 19:46:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 522, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՏՆԻ ՈՒԴԱՀԱՐԸ ԳԼԵՆԴԵՅԼԻ «ԱՊՐԻԼ» ԳՐԱԽԱՆՈՒԹՈՒՄ

Հ.Ծ.

Վաղըՙ փետրվարի 22-ին, Գլենդեյլի «Ապրիլ» գրախանութում «Պատմական Հայաստանի երաժշտությունը» թեմայի շուրջ դասախոսություն է կարդալու վիրտուոզ ճանաչված ուդահար Ռիչարդ Հակոբյանը, որն իր ելույթը համեմելու է ուդի նվագակցությամբ եւ իրեն ոգեշնչած վարպետներիՙ մասնավորապես Ուդի Հրանդի, Թադեոս Էքսերճյանի եւ Կնունի Կարպիս Բաքրճյանի հիշողություններով:

Հակոբյանը ծնվել է Ֆաուլերում (Կալիֆոռնիա) 1937-ին, երաժշտության հետ առնչվել է մանուկ հասակիցՙ նվագելով ջութակ եւ կլարնետ 9 տարեկանից եւ ուդՙ 11 տարեկանից: Աշակերտել է Բաքրճյանին եւ հեռակա դասեր վերցրել Ստամբուլում ապրող հայ կույր ուդահար Հրանտ Քենքուլյանից, որը 1969-ին նրան վարպետի կոչում է շնորհել:

Հակոբյանը մեծ հռչակ եւ ժողովրդականություն է ձեռք բերել անցյալ դարի 60-70-ականներին, երբ համագործակցել է «Քեֆ թայմ բենդ» նվագախմբի հետ, որն սկզբնական շրջանում կազմվել է 1963-68 թվերին Լաս Վեգասի «Cleopatra Revue» շոուին մասնակցելու համար: Հետագայում պարային երաժշտության այդ ոճը մեծ տարածում է ստացել ամերիկահայության շրջանում: Բացի Մ. Նահանգների տարբեր քաղաքներում ելույթներ ունենալուց, Հակոբյանը վարպետության դասեր է տվել Մանհաթընի երաժշտական դպրոցում եւ դասավանդել Կալիֆոռնիայի պետհամալսարանում: Նրա նվագելու վարպետությունն ու հմայիչ վոկալ տվյալները հիացրել են հազարավոր ունկնդիրների: 1989-ին նրան է շնորհվել «National Heritage Fellowship» (Ազգային ժառանգությունը պահպանելու) ընկերության պատվավոր մրցանակը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ