RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Հոգու խոհանոցը

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 14-02-2020



Տեղադրվել է` 2020-02-13 19:49:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 152, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԼԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԸՙ ՆՈՐՈՎԻ

Հ.Ծ.

Ճանաչված դաշնակահար Շահան Արծրունին նոր ալբոմ է թողարկել նվիրված կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի (Չաքմաքչյան) դաշնամուրային ստեղծագործություններին, տեղեկացնում է Արա Առաքելյանը «Միրոր-Սփեքթեյթրի» էջերում:

Սոմերվիլում (Մասաչուսեթս) ծնված ամերիկահայ կոմպոզիտորը ստեղծագործական բեղուն գործունեություն է ծավալել, ստեղծելով ինչպես հայկական հոգեւոր երգերի ժողովածուներ, այնպես էլ արեւելքի դասական երաժշտության (հնդկական, ճապոնական, չինական, կորեական, եւայլն) վրա հիմնված սիմֆոնիկ եւ կամերային երկեր: Նա փորձել է բացահայտել երաժշտության անսահմանության, տրանսցենդենտալ բնույթը: Ամերիկացի կոմպոզիտոր եւ երաժշտագետ Վիրջիլ Թոմսոնը ժամանակին «Հերալդ Տրիբյուն» թերթում նրա մասին գրել է. «Նրա ստեղծագործություններից յուրաքանչյուրը ձեռագործ աշխատանքներ են, մի փոքր հիպնոսացնող, բայց արտահայտչամիջոցներով գերազանցապես հանդիսավոր, խորհրդապաշտական, առավելապես մաքուր եւ հոգեւոր»:

Արծրունին այս ալբոմում ընդգրկել է Հովհաննեսի հազվադեպ լսված կամ կատարված դաշնամուրային մենակատարային ստեղծագործությունները, որոնք ձեռագիր վիճակում են եղել եւ երբեք չեն հրատարակվել: Նրանք լույս են սփռում կոմպոզիտորի առասպելային ճաշակի, բնության եւ հավատի հանդեպ ունեցած նրա անթաքույց կարոտի վրա: Ալբոմի առաջին երկը վերագրված է «Աղերսանք Վահագնին», որը դաշնամուրի եւ հարվածային գործիքների համար է գրված եւ գովերգում է Վահագնի առասպելական քաջությունը: Հաջորդը «Ենովքն» է, որ հեղինակը նվիրել է Վանից իր վրա մեծ ազդեցություն գործած ժողովրդական երգերի կատարող, նկարիչ եւ քանդակագործ Ենովք Տեր-Հակոբյանին: Մյուսների թվում են «Վանա լճի սոնատը», «Հաղպատ», «Ճանապարհորդություն դեպի լուսաբաց», «Սյուիտա հիմնված հունական մեղեդու վրա», «Լալեզար» եւ «Կախարդական սրինգը» հորինումները: Արծրունին վարպետորեն է կատարել ընտրությունը եւ ունկնդիրներին ներկայացրել բազմաշնորհ երաժշտի եզակի ստեղծագործությունները: «Հովհաննեսի արվեստը պարզ է ու ջինջ, բայց ոչ պարզունակ ու մակերեսային: Դա եզակի է, առանձնահատուկ, բայց նաեւ ունիվերսալ, համամարդկային, առնիքնող է եւ տեւական», գրել է Արծրունին ալբոմի թողարկման առթիվ:

Նկար 1. Արծրունին Ալան Հովհաննեսի հետ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ