RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-28 22:33:07Սամվել Ալեքսանյանը ֆեյքրի ֆաբրիկայի համակարգիչները տեղափոխել է
2020-11-28 22:32:36Ռևանշ լինելու է
2020-11-28 22:32:00Խնդրում եմ միանալ մեզ եւ բողոքի ձայն բարձրացնել աշխարհի բոլոր երկրներում
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
#046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 20-12-2019



ՀԱՅԱՊԱՀՊԱՆ

Տեղադրվել է` 2019-12-19 20:37:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 444, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՖԱԿՈՒԼՏԵՏ UCLA-ՈՒՄՙ ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ ԹՈՂՈՆԻ ՄԻՋՈՑՈՎ

Հ. Ծ.

Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանը (UCLA) ծրագրել է նոր ֆակուլտետ (ինստիտուտ) բացել համալսարանում իր «հարյուրամյակի արշավի» շեմին: Այն կրելու է «The Promise Armenian Institute» անվանումը եւ առաջնակարգ կենտրոն եւ հարթակ է դառնալու Հայաստանի, սփյուռքահայ կառույցների, նրանց պատմության եւ մշակույթի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելուՙ ընդլայնելով արդեն իսկ համալսարանում գործող հայկական ուսումնասիրությունների ամբիոնի գործունեությունը: Հանրային ծրագրերի միջոցով այն աշխուժացնելու է դասավանդումներըՙ հրավիրելով ճանաչված դասախոսների եւ նպաստելու է հետդոկտորական քննարկումներ անցկացնելու հնագիտության, ճարտարագիտության, առողջապահության, բիզնեսի եւ արվեստների բնագավառներում: Ֆակուլտետն իր մշտական «տունն» է ունենալու UCLA-ի Միջազգային ինստիտուտում:

Մտահղացումը, որն սկիզբ է առել 2015-ից, իրականություն է դարձել շնորհիվ Քըրք Քըրքորյանի թողոնի կողմից տրամադրված 20 միլիոն դոլարի նվիրատվության:

«Քըրքը հպարտ եւ երախտապարտ պիտի լիներ UCLA-ին նման նախագիծը իրականություն դարձնելու համար», նշել է այս առթիվ Քըրքորյանի թողոնի գործադիր տնօրեն, բարեգործ-մարդասերի մոտիկ ընկեր եւ «Խոստումը» ֆիլմի պրոդյուսերներից Էնթոնի Մանդեկիչը : Իսկ մեկ այլ պորդյուսեր եւ Քըրքորյանի անձնական իրավաբան Պատրիշյա Գլեյզերն ավելացրել է. «Խոստումը» ֆիլմը Քըրքորյանի նվերն էր հայ ժողովրդին եւ աշխարհին: Վստահ եմ նոր ֆակուլտետը շարունակելու է այդ ֆիլմի առաքելությունը, որովհետեւ Հայոց ցեղասպանությունը կարիք ունի ավելի լայն ճանաչման, իսկ հայկական մշակույթըՙ ավելի լայն տարածման աշխարհով մեկ»:

«The Promise» ֆիլմը Քըրքորյանի անձնական զգացմունքների արձագանքն էր, որի թողարկմամբ նա ցանկանում էր 1915-ի Ցեղասպանության իրազեկությանը նոր թափ հաղորդել: Ֆիլմի ցուցադրումից հետո բազմաթիվ մարդասիրական ծրագրեր իրականություն դարձան, որոնց թվում նաեւ UCLA-ի իրավաբանական ֆակուլտետում մարդու իրավունքների «The Promise» ինստիտուտի հիմնումը:

«Նոր ֆակուլտետը սատարելու է ուսանողներին եւ շրջանավարտներին այսուհետ եւս շարունակելու Քըրքորյանի թողած ժառանգությունը եւ խոստումը ավելի լայն զանգվածներին ծանոթացնելու հայոց պատմությունն ու մշակույթը», իր հերթին նշել է դոկտ. Էրիկ Իսրայելյանը , որ UCLA-ում Վաչե եւ Թամար Մանուկյանների անվան մարսողական հիվանդությունների բաժնի վարիչն է եւ «Promise» ֆիլմի պրոդյուսերներից մեկը:

Հայագիտական ուսումնասիրությունները 50-ամյա պատմություն ունեն UCLA-ում: Նոր ֆակուլտետի բացմանը ներկա են եղել «The Promise» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը, պրոդյուսեր Մայք Մեդավոյը, դերասան Քրիստիան Բեյլը, թենիսիստ Անդրե Աղասին, գործարար Քիմ Քարդաշյանը եւ այլ ականավոր դեմքեր:

Նկար 1. Ձախից աջ` Թերրի Ջորջը, Քիմ Քարդաշյան-Ուեսթը, Քլոյե Քարդաշյանը եւ Էրիկ Իսրայելյանը Ռոյս Հոլում

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 20-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ