RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 08-11-2019



Տեղադրվել է` 2019-11-07 19:54:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 234, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽԵՑԵԳՈՐԾ ՕՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ ԷՍՔԻՃՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Կազմակերպությամբ Միշըն Հիլզում (Կալիֆոռնիա) գործող Արարատ-Էսքիճյան թանգարանի (AEM) եւ Հայկական ուսումնասիրությունների ազգային ասոցիացիայի (NAASR), թանգարանի դահլիճում վերջերս դասախոսություն է տեղի ունեցել նվիրված Երուսաղեմում հայկական խեցեգործության հիմնադիր Դավիթ Օհաննեսյանին:

Օհաննեսյանի թոռնուհինՙ Սաթո Մուղալյանը ներկայացրել է իր պապի ոդիսականը հյուսող «Feast of Ashes: The Life and Art of David Ohannessian» (Աճյունների խրախճանքը: Դավիթ Օհաննեսյանի կյանքն ու արվեստը) հատորը: Մերձավոր Արեւելքի խռովահույզ ժամանակներում Անատոլիական մեկուսացված մի լեռնային գյուղում ծնված Դավիթն իր մաշկի վրա զգացել է Օսմանյան կայսրության վերջալույսին հետզհետե աճող ազգայնամոլության դաժան հետեւանքներըՙ ձերբակալություն, տարագրություն, սով ու ծարավ: Մազապուրծ հասնելով Երուսաղեմ, հարյուր տարի առաջՙ 1919-ին հիմքն է դրել հայկական խեցեգործության, որը մինչեւ օրս համարվում է «տեղական չգերազանցված գանձ»: Կյանքի վերջին տարիները նա անցկացրել է Եգիպտոսում եւ Լիբանանում:

Իր պապին չճանաչած Սաթո Մուղալյանը ընտանեկան եւ գրադարանային արխիվները քրքրելով եւ նյութերը իրար կապակցելով ստեղծել է գաղթի, վերապրումի եւ երբեք չհանձնվելու առինքնող մի պատմություն, որը դուրս է գալիս ազգայինի շրջանակներից եւ ժամանակակից իրադարձությունների հենակետում ստանում համամարդկային նշանակություն:

Մուղալյանը Նյու Յորքում մրցանակակիր ճանաչված ֆլեյտահար է: 1993-ին հիմնել է եւ ղեկավարում է «Perspectives Ensemble» համույթը, որի նպատակն է երեւան հանել եւ հանրությանը ներկայացնել արվեստագետների մոռացված ստեղծագործությունները: 2007-ից սկսած շրջագայել է տարբեր երկրներում (Թուրքիա, Իսրայել, Պաղեստին եւ Ֆրանսիա) փորձելով հավաքել իր պապի կյանքի ու արվեստի վերաբերյալ նյութեր: Գրել է բազմաթիվ հոդվածներ եւ դասախոսություններ կարդացել Երուսաղեմում խեցեգործության արվեստի սկզբնավորման մասին:

Վերոնշյալ դասախոսության ավարտին ֆլեյտահար Սաթոն, տավղահար Անյա Գարիպոլիի հետ կատարել է Կոմիտաս վարդապետից երեք ստեղծագործություն:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 08-11-2019

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ