RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 02-08-2019



ՓՈԽԱԶԴԵՑԻԿ

Տեղադրվել է` 2019-08-02 12:43:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1760, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐՈՒՍՈՒՑՈՒՄՙ ԹԱԻԼԱՆԴՈՒՄ

Ա. Բ.

Հուլիսի 11-17-ին Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում կայացավ Ավանդական երաժշտության միջազգային խորհրդի միջազգային գիտաժողովը: Աշխարհի ավելի քան 180 երկիր ընդգրկող այս խորհուրդը երաժշտագիտության եւ պարագիտության ոլորտում գործող խոշորագույն կառույցներից է, որի կազմում գործում են բազմաթիվ հետազոտական խմբեր: Յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ տեղի է ունենում համաշխարհային գիտաժողով, որին մասնակցում են հազարավոր մասնագետներ: Այս տարվա գիտաժողովը 45-րդն էր եւ առաջին անգամ անցկացվում էր Թաիլանդում, որին հյուրընկալող կողմը իրադարձությանը պատրաստվել էր մեծագույն պատասխանատվությամբ: Հաջորդ գիտաժողովը նախատեսված է անցկացնել 2021-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:

Հուլիսի 13-ին գիտաժողովի շրջանակներում «Կայթ» կրթամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Երեւանից հրավիրված «Կարին» ավանդական երգի-պարի համույթի պարող Կորիուն Դավթյանն անցկացրեց «Հայկական ֆոլկլորային պար» թեմայով աշխատանոցը, որի ընթացքում մասնակիցները սովորեցին Կարնո քոչարի, հարսանեկան «Շավալի» եւ աշխատանքային «Վանա ձկնորս» պարերը (վերջինսՙ պարերգային տարբերակով): Նախատեսված ծրագրից դուրս, մասնակիցների ցանկությամբ աշխատանոցում ընդգրկվեց եւս մեկ պարերգրային նմուշՙ գյովնդ պարըՙ Հայրիկ Մուրադյանի միջոցով փոխանցված «Մեր տան իդեւ» երգի ուղեկցությամբ: Մասնակիցների բազմազգ հանրությունը պարերը յուրացրեց հեշտությամբ, անգամ հայերեն տեքստերը խոչընդոտ չհանդիսացան:

Միջազգային գիտաժողովին «Կայթ» կրթամշակութային կենտրոնի եւ Կորիուն Դավթյանի մասնակցությանը աջակցել էր Կյուլպենկյան հիմնարկությունը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ