RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԱՄՆ-Չինաստան՝ մեղադրանքներ:

#027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 26-07-2019



Տեղադրվել է` 2019-08-02 19:16:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 345, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՐՀԶՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՏԿԵՐՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Հ.Ծ.

«Մինչեւ օգոստոսի 17-ը «Pearl S. Fincher-ի» անվան գեղարվեստի թանգարանում հանրության առաջ բաց է լինելու «Իմ հերոսը: Ժամանակակից արվեստը եւ գերհզոր հերոսները» խորագիրը կրող յուրօրինակ ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են ավելի քան 130 արվեստի գործեր (գեղանկար, քանդակ, լուսանկար, եւայլն), որոնք «մարմնավորում են» Բեթմենին, Ուոնդեր Վումընին, Հալքին եւ ուրիշներին», տեղեկացնում է Սպրինգում (Տեխաս) հրատարակվող «Հյուստոն քրոնիկլ» պարբերականը:

«Ճիշտ է, ցուցահանդեսը գերհզոր հերոսների մասին է, բայց այն շատ ավելի խորն է, որովհետեւ այդ հերոսներին դիտում է տարբեր սոցիալական անկյուններից: Հավաքածոն Ուոլնատ Քրիկից (Կալիֆոռնիա) է, որտեղ առաջինը նկատել էր մեր թանգարանի կուրատոր Թերի Կապսը», նշել է «Pearl» թանգարանի տնօրեն Անի Բոյաջյանը , ավելացնելով, որ թանգարանը ամառային շրջանի համար 8-ից 18 տարեկանների համար կազմակերպել է արվեստի ճամբարներ, օրական 3-ժամյա տեւողությամբ, որտեղ նրանք բացահայտելու են հերոսների դերը իրենց կյանքում եւ փորձելու են հերոսների նորանոր կերպարներ ստեղծել:

Ցուցանմուշները պատրաստել են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, ինչը շատ ավելի հետաքրքրական է դարձնում ցուցահանդեսը: Բոյաջյանը հաստատում է, որ երեխաները մեծ ոգեւորությամբ են այցելում թանգարան` տեսնելու իրենց սիրելի հերոսներին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 26-07-2019

AZG Daily #12, 07-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ