RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԱՄՆ-Չինաստան՝ մեղադրանքներ:

#027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 26-07-2019



Տեղադրվել է` 2019-08-02 19:16:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 394, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՒՅՆԵՐ ԻՄՊՐՈՎԻԶԱՑԻՈՆ ՍԵՄԻՆԱՐՈՒՄ

Ա. Բ.

Հուլիսի 8-ից 12-ը Փարիզից 30 կմ հեռավորության վրա գտնվող Գոմեց-լա-վիլ բնակավայրում «Ամիգովիլ» ընկերակցության նախաձեռնությամբ երկրորդ անգամ տեղի ունեցավ երաժշտություն ուսանող 10-15 տարեկան երեխաների իմպրովիզացիայի սեմինար, որը վարել են երգեհոնահար Նիկոլաս Ժաքենը եւ ֆրանսահայ կլավեսինահարուհի Սոնյա Տոնապետյանը : Վերջինիս շնորհիվ սեմինարի ինը մասնակիցներն առնչվել են նաեւ հայ մշակույթին: Տոնապետյանը իմպրովիզացիաներ է կատարել Կոմիտասի «Սուրբ, սուրբ» ստեղծագործության թեմաներով եւ երեխաների հետ ներկայացրել է Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը (Ժան Շամպընուայի թարգմանությամբ), ինչպես նաեւ միասին կատարել են իմպրովիզացիա քոչարիի ոճով:

Լիոնում եւ Փարիզի կոնսերվատորիաներում դաշնամուր, կլավեսին եւ երաժշտական մանկավարժության ուսանելուց հետո Սոնյա Տոնապետյանն իր կարիերան սկսել է որպես մենակատար եւ նվագախմբի հետ կատարողՙ միեւնույն ժամանակ դասավանդելով: Ներկայումս նա դասավանդում է Վիլեբոն-սյուր-Իվետի եւ Փարիզի 17-րդ շրջանի կոնսերվատորիաներում: Կատարել է տարբեր տիպի երաժշտություն, 2005-ին ստեղծել է «Ազատագրված կլավեսին» հայեցակարգըՙ ներկայացնելով աշխարհի ժողովուրդների պարեղանակների իր մեկնաբանությունները: Իր առաջին ձայնասկավառակըՙ բուգի-վուգի երաժշտություն կլավեսինով, թողարկվել է 2010-ին: Իր համերգներում Սոնյա Տոնապետյանը մշտապես տեղ է տալիս հայ երաժշտությանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 26-07-2019

AZG Daily #12, 07-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ