RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Հետևեք կարանտինի օրենքներին

#026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 19-07-2019



Տեղադրվել է` 2019-07-18 21:21:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 414, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՅԱՑԵԼ Է ՍԱՐԳԻՍ ԳԱՎԼԱՔՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Կազմակերպությամբ Թեքեյան Մշակութային միության Բոստոնի մասնաճյուղի եւ համահովանավորությամբ Հայ մշակույթի հիմնադրամի, հունիսի 15-ին վերջինիս Արլինգտոնում (Մասաչուսեթս) գտնվող կենտրոնում կայացել է Սարգիս Գավլաքյանի «Մօրուք թզուկի հեքիաթները» գրքի շնորհանդեսը:

Միջոցառումը վարել է ԹՄՄ-ի գործադիր տնօրեն եւ «Միրոր-Սփեքթեյթրի» խմբագրի տեղակալ Արամ Արքունը , որ ներկայացրել է գրքի հեղինակին եւ օրվա բանախոսՙ Ավիկ Դերենց Տեիրմենճյանին :

Գավլաքյանը ծնվել է Երեւանում 1962-ին: Ավարտել է 139 դպրոցը եւ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը (այժմ համալսարան): Աշխատել է որպես անգլերեն լեզվի ուսուցիչ ներքին Սասնաշենում (Թալին) 1985-89 թվերին: ԱՄՆ է տեղափոխվել ընտանիքի հետ 1990-ին, որտեղ ՀԲԸՄ-ի դպրոցում է դասավանդել Բոստոնում եւ հրատարակել բանաստեղծությունների երկու գիրքՙ «Քարքարոտ երկրի աղոթքները» եւ «Ինչ սառն ես, Լուսին» վերնագրերով: 1996-ին Ֆրեզնո տեղափոխվելով անձնական միջոցներով լույս է ընծայել «Երկինք» ամսաթերթը (1997-98 թթ.) եւ հեռասփռել է «Արփի» ռադիոծրագիրը, աշխատելով միաժամանակ (2001-2007 թթ.) քաղաքի սոցիալական ապահովության վարչությունում: 2010-ին վերադարձել է Բոստոն, եւ ԹՄՄ-ի ակտիվ անդամներից է:

Դերենցը «Տեիրմենճյան անշարժ գույքի գործակալության» սեփականատերն է, ապրում է Բեդֆորդում (Մասաչուսեթս): Հեղինակ է բանաստեղծությունների 15 հատորների: Անդամ է Հայաստանի եւ Կալիֆոռնիայի Գրողների միությունների: Բացի նրա գովասանական խոսքից, տեսաելույթներով գրքի լույս ընծայումը ողջունել են նաեւ զարմիկըՙ Վաչե Գավլաքյանը, Մարգարիտ Դումանյանը, Տիգրան Նիկողոսյանը եւ ճանաչված մտավորական Երվանդ Ազատյանը, որ նշել է. «Այս հատորում Սարգիսը հաջողութամբ մուտք է գործում մանուկների աշխարհը եւ իր հարուստ երեւակայությամբ առաջնորդում նրանց դեպի հեռավոր վայրեր: Նրա լեզուն Թումանյանի հոսուն-սահունությունն ունի, իսկ տաղաչափական արվեստը պարզապես հրաշալի է: Մորուք թզուկը նոր գանձ է մեր մանկական գրականության ասպարեզում, որտեղ վարպետները սակավ են»:

Միջոցառման վերջում Սարգիսը արտասանել է իր «Գոյության լույսը» խորագրով նոր բանաստեղծությունը, շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին եւ գովասանական խոսքերի համար, եւ հայտնել, որ մտադիր է այս տարի այցելել Հայաստան:

Üϳñ 1. Գավլաքյանը (ձախից) Դերենցի հետ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 19-07-2019

AZG Daily #502, 09-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ