RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 19-07-2019



Տեղադրվել է` 2019-07-18 21:21:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 482, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Վ. Կ.

Հուլիսի 27-ին Ա. Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում տեղի ունեցավ լրագրող, ֆոտոլրագրող, արվեստաբան Գայանե Առաքելյանի «Անդրանիկ Քոչարի լուսանկարչության արվեստը» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին անվանի լուսանկարիչներ, քանդակագործներ, լրագրողներ, նրա որդինՙ հայ լուսանկարչության պատմության խորագիտակ մասնագետ, լուսանկարիչ եւ բազմաթիվ գրքերի ձեւավորող Վահան Քոչարը:

Մեծ լուսանկարիչ Անդրանիկ Քոչարը այսօր քչերին է հայտնի: Պարզվում է, որ նա գեղարվեստական լուսանկարչությունը առաջինն է ցուցադրել եւ լուսանկարչությունը որպես արվեստ ներկայացրել Հայաստանում: Լուսանկարելը Անդրանիկ Քոչարի համար չէր նշանակում ֆոտոժապավենի վրա ֆիքսել մարդու արտաքինը. նա կարողանում էր այնպես պատկերել մարդուն, որ երեւա նրա ներաշխարհը, անկրկնելի անհատականությունը: Դեռեւս մեծն Մ. Սարյանն է նրա արվեստը գնահատել. «Ֆոտոապարատը նրա ձեռքերում հրաշքներ է գործում: Անդրանիկ Քոչարն արվեստագետ է, որ իր ճաշակն ու կամքն է թելադրում լուսանկարչական ապարատին»:

Վահան Քոչարի խոսքով, Գայանե Առաքելյանի հեղինակած ներկա հատորը 3-րդն է իր հորը նվիրված:

Իսկ այն հարցին, թե գիրքը վաճառքի հանվելո՞ւ է, Վահան Քոչարը պատասխանեց.

- Քանի որ գիրքը հրատարակվել է ՀՀ Մշակույթի նախարարության հովանավորությամբ, վերջինիս է վերապահված այն տնօրինելու կերպը:

Վահան Քոչարը հավելեց, որ կատարվել է իսկապես գնահատելի ու շնորհակալ գործ, ընթերցողի սեղանին է դրվել վաղուց սպասված, անհրաժեշտ մի գիրք, հասցեագրված ոչ միայն մասնագետներին, լուսանկարիչներին, արվեստաբաններին եւ լուսանկարչության պատմաբաններին, այլեւ բուհերի ուսանողներին, արվեստասեր հասարակությանը:

Հատորը կազմված է, բացի արվեստաբան Մարտին Միքայելյանի «Երկու խոսքից» (այն լույս է տեսել նաեւ անգլերեն, ռուսերեն եւ վրացերեն) եւ առաջաբանից, երեք բաժնիցՙ «Հայ լուսանկարչական ավանդույթները եւ Անդրանիկ Քոչարի արվեստի ակունքները», «Անդրանիկ Քոչարի ստեղծագործության ժանրերը, նրանց գեղարվեստական լեզուն» եւ «Եզրակացություն»: Վերջում, բացի օգտագործված գրականության ցանկից, հեղինակը գրքին կցել է ծանոթագրությունների մի ստվար ցանկ: «Տիգրան մեծ» հրատարակչատանը տպագրված գիրք-ալբոմը օժտված է բազմաթիվ լուսանկարներով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ