RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 28-06-2019



Տեղադրվել է` 2019-06-27 21:54:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 883, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՐԲԱՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀՈՒ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Ա. Բ.

Սերբիայում քսան տարուց ավելի բնակվող հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի Անուշ Բալայանը Բելգրադում լույս ընծայեց իր բանաստեղծությունների երկրորդ ժողովածունՙ «Կարոտի ծառ» վերնագրով: Նրա առաջին ժողովածուն լույս էր ընծայվել 2014 թ.ՙ «Իմ աստվածուհի» վերնագրով: Այս անգամ էլ ժողովածուն երկլեզու էՙ հայերեն եւ սերբերեն: Այն հրատարակվել է «Ակցիա կույրերի համար» կազմակերպության հրատարակչական գործունեության շրջանակներում, որը 2016 թ. թողարկել էր Մկրտիչ Սարգսյանի «Հայերենի հերթական դասը» աուդիո գիրքըՙ Անուշ Բալայանի սերբերեն թարգմանությամբ:

Գրքի շնորհանդեսը կայացավ 2019 թ. հունիսի 19-ին, Սերբ գրողների միությունում: Շնորհանդեսը վարում էր բանաստեղծ Միլյուրկո Վուկադինովիչը , որը նաեւ գրքի գրախոսն էր: Հրատարակչության կողմից իր խոսքն ասաց գլխավոր խմբագիր, «Ակցիա կույրերի համար» կազմակերպության նախագահ Լուկա Յոկսիմովիչ Բարբաթը : Վերջինս իր համերգային ծրագրով իսկական տոնի վերածեց շնորհանդեսը, որին սերբերից բացի ներկա էին նաեւ մի խումբ տեղաբնակ հայեր: Բանաստեղծությունները սերբերեն կարդում էր Բելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետի սերբերեն լեզվի եւ գրականության բաժնի ուսանողուհի Անա Յովչիչը , իսկ հայերենՙ հեղինակը: Երեկոյին «Ով, սիրուն, սիրուն» երգը կատարեց ասմունքող եւ երգիչ Դրագիշա Գաբորովիչը ` դաշնակահարուհի Դանիելա Պետրովիչի նվագակցությամբ: Ներկաները լսեցին «Իմ փշատենի» բանաստեղծության երգային տարբերակըՙ Անուշ Բալայանի եւ Լուկա Յոկսիմովիչ Բարբաթի կատարմամբ, կիթառահար Ուրոշ Մարտինովիչի նվագակցությամբ: Կազմակերպության անդամ, սոպրանո, վոկալի մանկավարժ Անդրիանա Ֆիլիպովիչը կարճ ժամանակահատվածում յուրացրեց Արմեն Տիգրանյանի Անուշի արիանՙ «Ասում են ուռին»ՙ իր պրոֆեսիոնալ կատարումով հիացնելով ներկաներին: Նրան կիթառով նվագակցում էր Լուկա Յոկսիմովիչ Բարբաթը, որն էլ հայկական «Մարտիկի երգով» եզրափակեց այս բազմաբովանդակ երեկոյի ծրագիրը:

Շնորհանդեսի ընթացքում Անուշ Բալայանը հայտարարեց, որ առաջիկայում կկազմակերպի Կոմիտասի եւ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված դասախոսություններ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 28-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ