RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 21-06-2019



Ի ՀԻՇԱՏԱԿ

Տեղադրվել է` 2019-06-20 21:08:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 584, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՖՐԱՆԿՈ ՁԵՖԻՐԵԼԻ (1923-2019)

Ա. Բ.

Հունիսի 15-ին, Հռոմում, 96 տարեկանում վախճանվեց իտալացի մեծանուն կինոբեմադրիչ, արտադրիչ, սցենարիստ, օպերաների բեմադրիչ, «Էմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Ֆրանկո Ձեֆիրելին: Իտալական եւ համաշխարհային կինոյի գանձարանը վաղուց մուտք են գործել նրա «Անսանձ կնոջ սանձահարումը» (1967), «Ռոմեո եւ Ջուլիետ» (1968), «Հիսուս Նազովրեցին» (1977), «Պայացներ» (1982), «Տրավիատա» (1983), «Օթելլո» (1986), «Համլետ» (1990), «Ջեն Էյր» (1996) ֆիլմերը: Կինոյում նրա վերջին աշխատանքներն էինՙ «Թեյ Մուսսոլինիի հետ» (1999, գլխավոր դերերից մեկումՙ Շեր) եւ «Կալլասն առհավետ» (2002, գլխավոր դերումՙ Ֆանի Արդան, ներկայացնում է Մարիա Կալլասի երեւակայական կենսագրությունը):

Դրամատիկական թատրոնում Ֆրանկո Ձեֆիրելին բեմադրել էր Շեքսպիրի գլխավոր գործերը, Էդուարդ Օլբիի «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» թատերախաղը, օպերայում (մասնավորապեսՙ Միլանի «Լա Սկալայում»)ՙ «Տրավիատան» եւ «Նորման» (գլխավոր դերերումՙ Մարիա Կալլաս), «Լուչիա դի Լամերմուրը», «Պայացները», «Ֆալստաֆը», «Տոսկան», «Դոն Կառլոսը», «Տուրանդոտը», «Դոն Ժուանը», «Բոհեմը» եւ այլն...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ