RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 21-06-2019



ԳՈՒՅԺ

Տեղադրվել է` 2019-06-20 21:08:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 482, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱԴԵԺԴԱ ԴԱՎԹՅԱՆ

Ա. Բ.

(1951-2019)

Հունիսի 15-ին վախճանվել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, 1970-1990 թթ. Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի առաջատար պարուհի, պարուսույց, փորձավար Նադեժդա Դավթյանը :

Ծնվել էր 1951 թվականին, Մոսկվայում: 1968 թվականին ավարտել է Երեւանի պարարվեստի ուսումնարանը (Դինա Գացինայի դասարան): 1968-ից աշխատել է Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում` նախ որպես բալետի պարուհի, 1989-իցՙ փորձավար: Դերապարերից ենՙ Կիտրի («Դոն Կիխոտ»), Ժիզել եւ Գայանե (Համանուն բալետներում), Էգինա («Սպարտակ»), Խանդութ («Սասունցի Դավիթ»), Ջուլիետ («Ռոմեո եւ Ջուլիետ»), Շամիրամ («Արա Գեղեցիկ - Շամիրամ»), Գերդա («Ձյունե թագուհին»), Էմիլիա («Օթելլո»): Հյուրախաղերով հանդես է եկել Իսպանիայում (Մոսկվայի Մեծ թատրոնի հետ), Արգենտինայում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Լեհաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մեքսիկայում, Ֆրանսիայում, Չիլիում, Էկվադորում, Պարագվայում եւ այլուր: 1987-1989 թթ. որպես մենապարուհի եւ փորձավար աշխատել է Մոնտեվիդեոյի (Ուրուգվայ) պետական բալետում: 1998-1999 թթ. դասավանդել է Սեուլի (Հարավային Կորեա) արվեստի պետական համալսարանում, ստացել համալսարանի պրոֆեսորի կոչում: Նրա կենսագրությունը տեղ է գտել 1981-ին, Մոսկվայում Յուրի Գրիգորովիչի խմբագրությամբ լույս տեսած «Բալետ» հանրագիտարանում (էջ 172):

Մեր խորին ցավակցությունները Նադեժդա Դավթյանի ամուսնունՙ ՀՀ ժողովրդական արտիստ, պարող, պարուսույց, բալետմայստեր Վիլեն Գալստյանին եւ որդունՙ բալետի արտիստ Դավիթ Գալստյանին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 21-06-2019

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ