RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 21-06-2019



Տեղադրվել է` 2019-06-20 21:08:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 473, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱԴԱՄ ՌՈՒԶԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱԼԵՏԸ ՄԵԾ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Ա. Բ.

Հունիսի 15-ին Մոսկվայի Մեծ Թատրոնն իր նոր բեմում որպես 243-րդ թատերաշրջանի վերջին բալետային պրեմիերա ներկայացրեց մեկ գործողությամբ երկու բալետ` Ջորջ Բալաչինի «Դո մաժոր սիմֆոնիան» եւ Մորիս Բեժարի «Փարիզյան զվարճությունները»: Վերջինը Բեժարի ամենից կենսախինդ բեմադրությունն է, որը Մեծ թատրոնում ներկայացվելու է առաջին անգամ: Ժաք Օֆենբախի եւ Մանուել Ռոզենտալի երաժշտությամբ վառ բալետային պոպուրին պատմում է Բեժարի կարիերայի եւ բալետի հեղինակավոր ուսուցիչ մադամ Ռուզանի (Ռուզան Սարգսյան) հետ նրա հանդիպման մասին (վերջինիս մասին տե՛ս մեր «Բալետի ահեղ ուսուցչուհին. մադամ Ռուզան» հոդվածը, «Ազգ», 2018, փետրվարի 2):

Ինչպես գրել է Մեծ թատրոնի մամլո քարտուղար Կատերինա Նովիկովան . «Ըստ սյուժեի, երիտասարդը գալիս է Փարիզՙ պարել սովորելու: Այնտեղ նա հանդիպում է մի ուսուցչի, որը միաժամանակ թե՛ հիանում է նրանով, թե՛ ծիծաղում է նրա վրա: Այս կերպարի նախատիպը Ռուզաննա Սարգսյանն էՙ Ռոլանդ Պըտիի, Մորիս Բեժարի, Պիեռ Լակոտտի եւ համաշխարհային բալետի այլ հեղինակավոր վարպետների նշանավոր ուսուցիչը»:

Հռչակավոր պարուհի եւ պարուսույց Վիոլետ Վերդին ասել է. «Ռուզաննա Սարգսյանը եղել է Վերա Տրեֆիլովայի աշակերտը եւ նրա օգնականը Փարիզի ստուդիայում: Հետո ինքն է սկսել դասավանդել, բայց միայն երբ Տրեֆիլովան դադարել է ուսուցանել»: Իսկ լեհ բալետմայստեր Պետեր Նարդելլին հավելել է. «Երբ նա մահացավ, նրա դագաղը կրում էին Բեժարը, Ռոլան Պըտին, Ժան Բաբիլեն եւ Պիեռ Լակոտտը: Մադամ Ռուզանին պաշտում էին բոլորը...»:

Բեմադրությունը զարմացնում է. այնտեղ ոչ միայն պարում են, այլեւ արտասանում, անգամՙ երգում...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 21-06-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ