RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 14-06-2019



Տեղադրվել է` 2019-06-13 22:33:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 600, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԳՐԱՆ ՊՐԻ»ՙ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐԻՆ

Ա. Բ.

Խանտի-Մանսիյսկում (Ռուսաստանի Դաշնություն) կայացած «Փրկել եւ պահպանել» 23-րդ Միջազգային բնապահպանական փառատոնի «Գրան պրիին» արժանացել են երեւանցի երիտասարդ կինոգործիչներ Մանե Բաղդասարյանը եւ Արարատ Գրիգորյանը «Ճայը» շարժանկարի համար: «Ոսկե սուզահավ» մրցանակը նրանց տրվել է «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում:

Ֆիլմի գլխավոր խնդիրը մարդկության կողմից շրջապատող աշխարհի կրած բացասական փոփոխություններն են: Կինոնկարը տագնապ է հնչեցնում, որ բազմաթիվ կենդանիներ ու այլ արարածներ շատ շուտով անհետանալու վտանգի առաջ են կանգնած, եւ դրանց պահպանումն ուղղակիորեն կախված է մարդուց:

Մինչեւ հիմա «Ճայը» օպերատորական աշխատանքի համար հատուկ դիպլոմի է արժանացել Յարոսլավլի մարզում կայացած «Լույս Աշխարհին» միջազգային կինոփառատոնում:

Հիշեցնենք, որ Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի անցած տարվա շրջանավարտ Մանե Բաղդասարյանի առաջինՙ «Ադապտացիա» կինոնկարը (2018) հասցրել է մրցանակների եւ պարգեւների արժանանալ տասնյակ միջազգային կինոփառատոներում: Նույն ուղին ենք մաղթում նաեւ «Ճային»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ