RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-13 14:15:12Նավթի և գազի հիմնախնդիրները, Հայաստանը, Հարավային Կովկասը․ հարցազրույց (տեսանյութ)
2020-08-13 13:22:38ՊԵԿ-ը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի ներմուծման դեպքեր
2020-08-13 13:15:53Ապամոնտաժվում են Սևանի ափամերձ ապօրինի շինությունները
2020-08-13 13:09:13Վերջին մեկ շաբաթում տարածաշրջանում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ
2020-08-13 13:08:45Կորոնավիրուսի 229 նոր դեպք, 405 առողջացած, 7 մահ
#019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 31-05-2019



Տեղադրվել է` 2019-05-30 22:40:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 593, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆԻ ՄԱՍԻՆՙ ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ

Ա. Բ.

Բուլղարական «Բալկանիստիչեն ֆորում» գիտական հանդեսի այս տարվա առաջին համարում ընդգրկվել է նաեւ բուլղար հետազոտող Մարիանա Պիսկովայի «Արշավիր Շահխաթունու մի ֆիլմըՙ Հայաստանի մասին, ստեղծված Ֆրանսիայում, նկարահանված Բուլղարիայում 1928 թվականին» հոդվածը (էջ 111-134): Հեղինակը մանրամասն ներկայացրել է ֆրանսաբնակ դերասան Արշավիր (Աշո) Շահխաթունու (1895-1957) «Անդրանիկ» գեղարվեստական կինոնկարը, նկարահանված 1928-ին, Փարիզի «Արմենա-ֆիլմ» կինոստուդիայում: Հայ ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի մասին պատմող այս արկածային կինոնկարը որոշակի կարեւորություն ունի նաեւ Բուլղարիայի կինոյի պատմության համարՙ նկարահանված լինելով նաեւ այդ երկրում, բուլղար դերասանների մասնակցությամբ: Պիսկովայիՙ Շահխաթունու վերաբերյալ ուսումնասիրությանն աջակցում է Եվրոպական միության «Գիտելիքի փոխանակությունը եւ ակադեմիական մշակույթները հումանիտար գիտություններում. Եվրոպա եւ Սեւ ծովի տարածաշրջան, 18-րդ դարի վերջ, 21 դար» նախաձեռնությունը, որը հովանավորում է Եվրոպական հանձնաժողովը:

Մարիանա Պիսկովան Բլագոեւգրադի «Նեոֆիտ Ռիլսկի» հարավ-հյուսիսային համալսարանի իրավա-պատմական բաժնի պատմության ամբիոնի դոցենտ է: Բուլղարիայից բացի Պիսկովան Շահխաթունու վերաբերյալ պրպտումներ է կատարել նաեւ Հայաստանի ազգային արխիվում եւ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում: Ի դեպ, այս տարվա «Բըլգարսկա էտնոլոգիա» հանդեսի առաջին համարում (էջ 245-246) լույս է տեսել նաեւ Պիսկովայի «Երեւանի Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը. թանգարանում արխիվային լավ պրակտիկա» փոքր հոդվածը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 31-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ