RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 31-05-2019



Տեղադրվել է` 2019-05-30 22:40:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 546, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԸ ԳՈՒԺԵՑ. ԱՐՇՈ ԹՈՒԹՈՒՆՋՅԱՆԸ ՈՉ ԵՎՍ Է

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ, 29.05.2019թ.

Այս անունըՙ Արշո, խորհրդանիշ էր, ինչպես Լիբանան-Հայաստան կապի, այնպես էլ Միջին Արեւելքի երկրների եւ ողջ Սփյուռքի: Քիչ են այն մարդիկ, ովքեր կարողանում են ողջ կյանքում պահել այնպիսի հավասարակշռություն, որը գործում է ոչ միայն անձնական հարաբերություններում, այլեւ դուրս է գալիս անձնականից ու դառնում Արշո Թութունջյան:

Ով ճանաչում է Արշոյին, բացատրության կարիք չունի, իսկ ով չի ճանաչում, թող իմանա, որ թե՛ Սփյուռքը, թե՛ Հայրենիքը կորցրեցին մի մեծ արվեստագետ հայուհու, որն ընդունելի էր Լիբանանի նման բարդ ու հատվածական կյանքում, ուր գործում էին ու են ավանդական կուսակցությունները, ազգային ու կրոնական այլեւայլ օղակներ, երկատված եկեղեցի, հետո պատերազմական վիճակ, եւ այդ թնջուկ հարաբերություններումՙ անխտիր բոլոր շրջանակների կողմից ընդունված ու սիրված Արշո...

Լինելով ողջամիտ, կողմնորոշում չունեցող մտավորական, Արշոն առանց երեսպաշտության դրական դեր ուներ նույնիսկ հակոտնյա ուժերի շրջանակներում:

Չեմ կարող չհիշել մի բախտորոշ պահ, երբ շտապ Բեյրութ էր ժամանելու Սփյուռքի կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանը եւ հանդիպում էր ունենալու մեր երեք կուսակցությունների պետերի հետ, հանդիպման վայրը ընտրվեց Արշո Թութունջյանի բնակարանը, կարծում եմ մեկնաբանելու կարիք չկա:

Արշոյի հեղինակությունը հայ համայնքից դուրս էր նաեւ, այն պատճառով, որ նա ճապոնական Սոգեցու ծաղկահարդարման վարպետն էր Միջին Արեւելքում, ուներ բազմաթիվ աշակերտներ դիվանագիտական կորպուսի կանանց շրջանում:

Արշոնՙ Արշո չէր լինի, եթե Աստված նրա կողքին չդներ զուսպ, հավասարակշիռ ծանրախոհ ու լայնախոհ վաղամեռիկ ամուսնունՙ Շահեինՙ չքնաղ դուստրերի հորը...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 31-05-2019

AZG Daily #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ